Թմրամոլը ռազմական բազայից զրահամեքենա է գողացել եւ շրջել քաղաքով
Ռիչմոնդում թմրամոլը ռազմական բազայից զրահամեքենա է գողացել եւ շրջել քաղաքով:
USA.one-ը հաղորդում է, որ ոստիկանությունը տարօրինակ վարորդի մասին զանգ է ստացել, որը մեծ արագությամբ սլանում է վերոնշյալ բնակավայրի ուղղությամբ:
Ոստիկանները առեւանգողին կարողացել են քաղաքից ոչ հեռու գտնել:
Առեւանգված զրահամեքենան 65կմ/ժ արագությամբ էր ընթանում եւ իրավապահ մարմինները դժվարությամբ էին կարողանում ազատել ճանապարհները մինչ նրա հայտնվելը: Մրցավազքն ավարտվել է մանկական հիվանդանոցի մոտակայքում: Ըստ չհաստատված տեղեկությունների՝ զրահամեքենայի վառելիքն էր պարզապես վերջացել: Առեւանգողը 29-ամյա Ջոշուա Յաբուտն էր: