Եվրահանձնաժողովը կարող է Google-ին 11 միլիարդ դոլարով տուգանել
Եվրոպական հանձնաժողովը կարող է առաջիկա շաբաթներին Google-ի Android բջջային օպերացիոն համակարգի գործի վերաբերյալ որոշում կայացնել, իսկ հակամենաշնորհային օրենքների խախտումների համար տուգանքը կարող է հասնել մինչեւ 11 միլիարդ դոլարի: Այս մասին հաղորդում է Financial Times թերթը:
«Հանձնաժողովը կարող է մինչեւ 11 մլրդ դոլարի տուգանք սահմանել, ինչը Google-ի Alphabet մայր ընկերության գլոբալ եկամտի 10 տոկոսն է, բայց սովորաբար տուգանքի չափը ցածր է լինում», - նշվում է հրապարակման մեջ:
2016-ին ԵՀ-ի բողոքի էությունն այն է, որ ընկերությունը իբրեւ թե որոշակի պայմաններ է սահմանել իր Android օպերացիոն համակարգը լիցենզավորելու համար, որն առաջնություն է տվել սեփական որոնողական առցանց ծառայություններին եւ ոտնահարել մրցակիցների, ծրագրավորողների եւ սպառողների իրավունքները: Alphabet-ը այս առնչությամբ մեղադրանքները հերքել է: