Բաղդադում պայթյունի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել
Բաղդադում պայթյունի հետեւանքով առնվազն 8 մարդ է զոհվել, 27-ը վիրավորվել է, հաղորդում էReuters-ը, վկայակոչելով ոստիկանության աղբյուրին:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պայթյունի պատճառը զինամթերքի դետոնացումն էր: Աղբյուրի համաձայն, զինամթերքը պահվում էր մզկիթում, եւ պայթյունը տեղի է ունեցել դրանք մզկիթից ավտոմեքենա տեղափոխվելու ժամանակ:
Զոհերի եւ վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ չկան: