Պետնախարար Արայիկ Հարությունյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել Արցախի նախագահին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին:
Դիմումում, մասնավորապես, գրված է. «Հիմք ընդունելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները՝ խնդրում եմ Ձեզ ազատել ինձ Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնից»:
Արայիկ Հարությունյանը կներկայացնի իր դիմումի հիմքերը այսօր, ժամը 15:00-ին տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ: