Չինաստանում փրկել են պայթյունից հետո գետնի տակ արգելափակված 23 հանքափորների
Չինաստանի հյուսիս-արեւելքում փրկարարներին հաջողվել է հանել 23 հանքափորներին, որոնք գետնի տակ էին արգելափակվել հանքահորում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, հայտնում են տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պատահարը տեղի է ունեցել երեքշաբթի Լյաոնին նահանգի Բենսի քաղաքի Նանֆենի շրջանում, տեղական ժամանակով մոտ 16.10-ին: Երկաթի հանքավայրում, որտեղ շինարարական աշխատանքներ էին ընթանում, հանքահոր մտնելիս պոկվել է պայթուցիկ տեղափոխող բեռնատարը: Հաղորդվում էր, որ զոհվել է 11 մարդ, 9-ը՝ տուժել, եւս 25-ը՝ արգելափակվել գետնի տակ:
«Սինհուայի» տեղեկություններով՝ հանքափորներին հաջողվել է հանքահորից վեր բարձրացնել տեղական ժամանակով 5.20-ին, երկու ժամ հետո՝ եւս 17 լեռնագործի:
Ներկայումս երկու մարդ անհայտ կորած է համարվում: Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: