Մակրոնը Թրամփի հետ հեռախոսազրույցը համեմատել է երշիկի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ համաշխարհային առաջնորդների հետ հեռախոսազրույցները երշիկի հետ, փոխանցում է Reuters-ը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ մամուլի ասուլիսում Մակրոնին հարցրել են CNN-ի այն տեղեկության մասին, որտեղ հաստատվում էր, որ նախորդ շաբաթ Թրամփի հետ նրա զրույցը սարսափելի է եղել։
Ի պատասխան Մակրոնը մեջբերել է Օտտո ֆոն Բիսմարկի խոսքերը․ «Ինչպես Բիսմարկն էր ասում, եթե մենք մարդկանց բացատրենք, թե ինչպես են երշիկը պատրաստում, հազիվ թե նրանք այն ուտեին։ Ես նախընտրում եմ, որ մարդիկ պատրաստի ուտեստը տեսնեն, եւ չեմ կարծում, որ խոհանոցում մեկնաբանությունները օգնում են այն ուտելուն»,-նշել է նա։
Նա նաեւ հայտնել է, որ իրեն «օգտակար» եւ «բաց» քննարկում է սպասվում Թրամփի հետ Կանադայում G7-ի գագաթնաժողովի ժամանակ այն հարցերի շուրջ, որոնց հետ համաձայն են կամ համաձայն չեն։