Նիդեռլանդների վարչապետը սուրճ է թափել խորհրդարանի մուտքի մոտ ու իր հետևից մաքրել հատակը (տեսանյութ)
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն խորհրդարան մտնելու ժամանակ թղթե բաժակից սուրճ է թափել գետնին, այնուհետ հատակը լվանալու հարմարանք է խնդրել մաքրուհիներից ու ինքնուրույն մաքրել աղտոտված հատվածը:
Ինչպես նշում է Dutch Review.com-ը, ականատեսները ծափողջույններով են դիմավորել քաղաքական գործչի արարքը, մաքրուհիները քաջալերել են նրան, իսկ համացանցի օգտատերերը, տեսնելով համապատասխան տեսանյութը, արտահայտել են իրենց հիացմունքը:
Խորհրդարանական թղթակից Իրեն Օստվեյնի խոսքով՝ Ռյուտեն գիտեր, որ այդ պահին տեսանկարահանող խցիկներն աշխատում են, սակայն նա «այնուամենայնիվ մնաց, մաքրեց կեղտն ու հպարտ է դրանով»: