Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա
Հունիսի 6-7-ը ՀՀ նորանշանակ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա եւ իր ռուսաստանցի գործընկերոջ Սերգեյ Լավրովի հետ հանդիպում կունենա:
Դրանից բացի, հանդիպումներ կլինեն նաեւ ՌԴ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ. նախարարը հարցազրույց կտա ռուսական լրատվամիջոցներից մեկին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Կարեւորագույն հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ է, որի ընթացքում տեղի կունենան քննարկումները՝ Փաշինյան-Պուտին հանդիպման համատեքստում, ինչպես նաեւ՝ երկկողմ եւ բազմակողմ հարթակներում մեր ջանքերը համադրելու հարցում»,- տեղեկացրեց Տիգրան Բալայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝