Թրամփ-Քիմ հանդիպումը՝ հունիսի 12-ին Սինգապուրում
Այս թեմայով
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
- Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Սպիտակ տունը հաղորդում է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Քիմ Չեն Ընի հետ նախատեսված է հունիսի 12-ին Սինգապուրում, հավելելով, որ գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքները շարունակվում են:
Հանդիպման ամբողջական օրակարգը դեռևս չի հրապարակվում:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի խոսքով՝ օրեր առաջ Նյու Յորք ժամանած Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան պաշտոնյա Քիմ Յոնգ Չոլի բերած նամակը «հետաքրքիր էր»: Սանդերսը, այդուհանդերձ, չի մանրամասնել:
Թրամփը հայտարարել է, որ «շատ դրական արդյունք է» ակնկալում Քիմ Չեն Ընի հետ բանակցություններից՝ ուղղված Հյուսիսիային Կորեայի միջուկային ծրագրին վերջ դնելուն: