«Россия-1»-ը Լավրովի հետ լուսանկարում Կիմ Չեն Ընի դեմքին ժպիտ է «նկարել». (լուսանկար)
«Ռոսիա-1» հեռուստաալիքը «Շաբաթվա լուրեր» («Вести Недели») հաղորդման ժամանակ ցուցադրել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի ու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպման մասին սյուժե՝ վերջինիս Photoshop-ի ենթարկված լուսանկարով, գրում է tjournal.ru-ն։
Ինչպես նշում է կայքը, մինչ հաղորդավար Դմիտրի Կիսելյովը պատմել է հանդիպման մանրամասների մասին, հետին ֆոնին ցուցադրվել է երկու քաղաքական գործիչների համատեղ լուսանկարը՝ ժպտացող Կիմ Չեն Ընի պատկերով:
Իրականում օրիգինալ լուսանկարում Կիմ Չեն Ընը չի ժպտում: Աղբյուրը նկատում է, որ օրիգինալ կադրում ու եթերով ցուցադրված լուսանկարում ամեն ինչ համընկնում է. միակ տարօրինակությունը հյուսիսկորեացի առաջնորդի ժպիտն է:
Աղբյուրը նշում է, որ հայտնի չէ, թե ինչու է «Ռոսիա-1»-ը փոփոխել լուսանկարը: