Քլինթոնը Լեւինսկիից ներողություն չի խնդրի
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է իր պաշտոնավարման ամենամեծ սկանդալին՝ Մոնիկա Լևինսկիի հետ սեռական կապի բացահայտմանը, որի պատճառով ինքը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից:
Քլինթոնն ընդգծել է, որ այլևս հարկ չի համարում Լևինսկիից ներողություն խնդրել:
«Ես անձնապես նրա հետ չեմ խոսել, բայց հրապարակավ բազմիցս ներողություն եմ խնդրել: Երևի թե ես այս հարցով աշխարհում բոլորից ներողություն եմ խնդրել»,-ասել է նախկին ղեկավարը՝ ակնարկելով, որ արդեն բավական է:
Բացի այդ, Քլինթոնը մանրամասնել է, որ Լևինսկիի հետ սեքսուալ սկանդալի հետևանքով ինքը Սպիտակ տնից հեռացել է՝ դրա համար առաջացնելով 16 մլն դոլարի պարտք: Այնուհանդերձ՝ նա չի մանրամասնել, թե ինչ պարտքի մասին է խոսքը:
Նախկին նախագահը նկատել է, որ սկանդալի ժամանակ նա իրեն շատ ճիշտ է պահել ու բոլոր քայլերը մտածված է արել:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ այդ սկանդալից հետո արմատապես փոխել է կյանքն ու սկսել է ամեն ինչին ավելի զգույշ վերաբերվել: