Կատվին ծաղրելու համար կինը սպանել է ամուսնուն
Դալլասից Դեքստեր Հարիսոնը կատվին ծաղրելու համար կյանքով է վճարել: Նրան սպանել է սեփական կինը, հաղորդում է USA.one-ը:
Դեպքի վայր ժամանելով՝ ոստիկանները հանդիպել են տան տիրուհուն՝ 47-ամյա Մերի Հարիսոնին: Նա խոստովանել է, որ կրակել է ամուսնու վրա, որը վեճի ժամանակ սկսել էր ծեծել իրենց կատվին: Տղամարդուն հիվանդանոց են հասցրել, որտեղ բժիշկները նշել են, որ նա արդեն մահացած է: Հրացաքննության ժամանակ կինը նշել է, որ ամուսնուն կրակել է կատվին ծաղրելու համար: