Պուտինը հայտնել է Թրամփի հետ հանդիպման հետաձգումների պատճառը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը մինչեւ հիմա տեղի չի ունեցել ԱՄՆ-ում կատաղի ներքաղաքական պայքարի պատճառով:
«Դա պետք է հարցնել Միացյալ Նահանգների մեր գործընկերներին: Իմ կարծիքով՝ դա ԱՄՆ-ում կատաղի ներքաղաքական պայքարի հետեւանքն է»,- նշել է Պուտինը ավստրիական ORF հեռուստաալիքի հետ հարցազրույցում, որից մեջբերում է ներկայացրել ավստրիական ռադիոն: