ԱՄԷ–ն ու Սաուդյան Արաբիան ԱՄՆ–ից ռազմական օգնություն են խնդրել
Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) եւ Սաուդյան Արաբիան Եմենի Հոդեյդա նավահանգիստը հուսիների «Անսար Ալլահ» խմբավորումից ազատելու հարցում ուղղակի ռազմական օգնություն ցուցաբերելու դիմում են ուղղել ԱՄՆ–ին, հայտնում է The Wall Street Journal–ը։
Պարբերականի տվյալներով, Աբու Դաբին ու Էր Ռիադն իրենց դիմումը փաստարկում են այն հանգամանքով, որ այդ նավահանգստային քաղաքի մատակարարումներից է կախված 29 մլն բնակչի կյանք։ Նրանց կարծիքով, առանց ուղղակի աջակցության նրանք չեն կարող գործողություններ անցկացնել Հոդեյդան ազատագրելու համար։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմում վերջնական որոշում չի կայացվել, քանի որ վախենում են, որ մարտական գործողությունները քաղաքի մատույցներում կարող են դուրս գալ վերահսկողությունից, փոխանցում է Gazeta–ն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am