Էրդողանը քարոզարշավ է սկսել Հայկական բարձավանդակում
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելիք նախագահական ու խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը քարոզարշավ է ձեռնարկել քրդաբնակ մարզերում՝ այցելելով Դիարբեքիր:
Էրդողանը նպատակ ունի ընդլայնել իր աջակիցների թիվը հատկապես քրդաբնակ շրջաններում:
Ելույթ ունենալով Դիարբեքիրում, ուր նախորդ տարիներին կառավարությունը զգալի ներդրումներ է կատարել, Թուրքիայի նախագահը նշել է, որ շրջանը վայելում է այն խաղաղության պտուղները, որ չի եղել նախորդ 40 տարիների ընթացքում:
Գալով իշխանության 2003 թվականին՝ Ռեջեփ Էրդողանը ի սկզբանե տանում էր քրդական հարցը բանակցությունների միջոցով լուծելու քաղաքականություն, սակայն քուրդ զինյալների հետ զինադադարը խախտվեց 2015-ին՝ հանգեցնելով նոր արյունալի բախումների: