Ստամբուլից Բաքու թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի (AZAL) ինքնաթիռը, որն իրականացնում էր Ստամբուլից Բաքու չվերթը, օդում թռչնի է բախվել: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ավիաընկերության հաղորդագրությունը:
«AZAL-ի ինքնաթիռը, որն իրականացնում էր չվերթ Ստամբուլից Բաքու, բախվել է թռչնի: Այդ պատճառով օդանավի նավապետը որոշում է կայացրել վերադառնալ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայան: Չվերթի (J2-080) ուղևորները կվերադառնան Բաքու մեկ այլ ինքնաթիռով»,- ասված է ավիափոխադրողի հաղորդագրությունում: