Փհենյանը Սեուլին կոչ է անում կատարել համատեղ դեկլարացիան՝ չնայած արտաքին հանգամանքներին
Այս թեմայով
- Պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում
- Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովը կկայանա սեպտեմբերի 12-ին կամ 13-ին Փհենյանում
- Սեուլի եւ Փհենյանի առաջնորդների հանդիպումը կարող է կայանալ Հյուսիսային Կորեայի մայրաքաղաքում
- Չինաստանն ու Ռուսաստանը Կորեային պաշտպանեցին ԱՄՆ-ի հարձակումից
Հյուսիսային Կորեան Կորեայի Հանրապետությանը կոչ է արել կատարել երկու երկրների առաջնորդների միջեւ ձեռք բերված երկկողմանի պայմանավորվածությունները ՝ անկախ որևէ փոփոխությունից միջազգային ու ներքաղաքական իրավիճակում։ Այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասվում է շաբաթ ՑՏԱԿ հրապարակած մեկնաբանության մեջ։
«Փհամունջոմյան դեկլարացիան պետք է հետեւողականորեն իրականացվի Հյուսիսի ու Հարավի կողմից՝ անկած իրավիճակային փոփոխություններից ու հարակից պայմաններից, Փհենյանն ու Սեուլը պետք է համատեղ աշխատեն դեկլարացիայի դրույթների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծման համար»,- ասվում է հոդվածում։
Փհանմունջոմյան դեկլարացիան ստորագրվել է Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի կողմից այն գագաթաժողովի արդյունքներով, որը այս տարվա ապրիլի 27-ին տեղի է ունեցել երկու երկրների սահմանին։ Այդ դեկլարացիայով կողմերը համաձայնել են հասնել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացմանը ու երկկողմանի հարաբերությունների որակյալ բարելավմանը։
«Հյուսիսի ու Հարավի հարաբերությունների ֆունդամենտալ բարելավումը ու Կորեական թերակղզու խաղաղության ու բարգավաճման ապահովումը՝ Փհանմունջոմյան դեկլարացիայում ամրագրված պայմանավորվածությունների կատարման ճանապարհով, մեր ամենակարեւոր խնդիրն է»,- շեշտում է հայտարարությունը։
Մեկնաբանությունը հրապարակվել է հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի կայանալիք հանդիպման համատեքստում։ Հարավկորեացի դիտորդների կարծիքով, այդ բանակցությունները, հաջողության դեպքում, առաջին քայլն են դառնալու Հյուսիսային Կորեայի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացման համար։ Սակայն երկխոսության ձախողումը կնշանակի Փհենյանի էլ ավելի մեծ տնտեսական ու քաղաքական մեկուսացում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am