«Ինչպես խուսափել դանակով զինված հարձակումից. Չինացի ոստիկանների պատրաստած տեսահոլովակը (Տեսանյութ)
Չինաստանի ոստիկանությունը հումորային ուսուցողական տեսահոլովակ է պատրաստել, որում ներկայացվում է՝ ինչպես է պետք խուսափել դանակով զինված հարձակումից: Համացանցի օգտատերերի ուշադրության կենտրոնում հայտնված տեսանյութին անդրադարձել է The Daily Mail-ը:
Իրավապահ մարմինների աշխատակիցներն իրավիճակ են ստեղծել, որում անցորդը մոտենում է մարդուն ու սառը զենք թափ տալիս: «Զոհ» դարձած ոստիկանը ցույց է տալիս ինքնապաշտպանության լավագույն միջոցը՝ արագ շրջվել ու փախչել:
Սկզբում կադրում երևացող սպան դեմքի լուրջ արտահայտությամբ տեղեկացնում է, որ իրենց կսովորեցնեն՝ ինչ անել զինված հանցագործի հետ բախվելու դեպքում։ Այնուհետ անսպասելիորեն սկսում է վազել և օգնություն կանչել:
Նշվում է, որ տեսահոլովակը նկարահանվել է Չինաստանի հարավ-արևմուտքում և հասցրել միլիոնավոր դիտումներ գրանցել:
«Չեմ կարող զսպել ծիծաղս... Սակայն սա շատ ճշմարտացի է: Նորմալ մարդը չպետք է հարձակվի չարագործի վրա», - տեսահոլովակը մեկնաբանել են համացանցի օգտատերերը: