Քենիայի պաշտոնյաներին ստի դետեկտորով կստուգեն
Քենիայի բարձրաստիճան պաշտոնյաները կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում պետք է ստի դետեկտորի թեստ անցնեն: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ուխուրու Կենյատան, հաղորդում է BBC-ն:
Նրա խոսքով, ազնվության փորձությունը խնդիրների լուծման ծրագրի մի մասն է: Նա նշել է, որ մոտ 79 միլիոն դոլար «անհետացել» է պետական հաստատություններում: Նախագահն ասել է, որ Քենիան պետք է վերացնի «երկրում կոռուպցիան, մինչեւ որ այն ամբողջությամբ կոչնչացնի մեզ եւ մեր երեխաների ապագան»: