Ադրբեջանցի լրագրողները փորձել են սադրել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին
Ադրբեջանցի լրագրողները փորձել են սադրել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին։ Ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Արտյոմ Կոժինին ադրբեջանական լրատվամիջոցի ներկայացուցիչը սադրիչ հարց է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցային գործընթացին ԼեռնայիՆ Ղարաբաղի մասնակցության մասին հայտարարության վերաբերյալ։
«Ձեր բարձրագոչ հայտարարությունները, որոնք չեն տեղավորվում, այսպես ասած, ԵԱՀԿ սահմանված ռելսերի մեջ, թերեւս, թվում են ապակառուցողական»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։