Բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը մնում է կարեւորագույն հարցը
Բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը մնում է կարեւորագույն հարցը: Այս մասին հայտարարեց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱԺ-ում կայացած 2017 թվականի Հայաստանի բյուջեի կատարման քննարկման ժամանակ:
Նախարարի խոսքով՝ այդպիսի կարեւոր հարցեր են համարվում ամբողջ բանակցային գործընթացի ենթատեքստում կարգավիճակը եւ անվտանգությունը: «Միեւնույն ժամանակ, Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակում բանակցային ճանապարհով բառապես խաղաղ կարգավորմանը»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ կարեւոր նշանակություն ունի կարգավորման ճանապարհների որոնմանը նպաստող մթնոլորտի ստեղծումը:
ԱԳ նախարարը նաեւ հիշեցրեց, որ արդեն հանդիպումներ եւ շփումներ են տեղի ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ, իսկ հաջորդ շաբաթ նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի այցը Մոսկվա: