Արաբերենը դարձել է երկրորդ ամենատարածված լեզուն Շվեդիայում
Ներգաղթյալների մեծ ներհոսքի պատճառով արաբերենը դարձել է երկրորդ ամենատարածված լեզուն Շվեդիայում: Այս մասին հայտնում է Svenska Dagbladet-ը՝ հիմնվելով շվեդ լեզվաբան Միկաել Պարկվալի տվյալների վրա:
Գիտնականի տվյալների համաձայն՝ արաբերենը մայրենի լեզու է համարվում ավելի քան 200 հազար մարդու համար: Այն առաջ է անցել նույնիսկ ֆիններենից ու զիջում է միայն շվեդերենին:
Նշվում է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում Շվեդիա են ժամանել մերձարևելյան երկրներից տասնյակ հազարավոր ներգաղթյալներ: Այսպես, 2015 թվականին երկիրը 163 հազար փախստական է ընդունել, իսկ հաջորդ երկու տարում այստեղ է ժամանել ևս 55 հազար փախստական:
Svenska Dagbladet-ի հաղորդմամբ՝ Պարկվալի տվյալները պաշտոնական չեն. Շվեդիան նման վիճակագրություն չի կազմում պետական մակարդակով՝ համարելով, որ այսպիսի հաշվարկները կարող են վիրավորական լինել երկրում բնակվող էթնիկ խմբերի համար: