Ամռան առաջին օրը Սալեխարդում ձյուն է տեղացել (տեսանյութ)
Ամռան առաջին օրը ՌԴ կազմի մեջ մտնող Յամալո-Նենեցյան ինքնավար մարզի վարչական կենտրոնում ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է Life-ը:
Սալեխարդի օդանավակայանում նշել են, որ ինքնաթիռների մեկնումները կարող են հետաձգվել: Այժմ քաղաքում օդի ջերմաստիճանը -1 աստիճան է: Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ գիշերն օդի ջերմաստիճանը կհասնի 0 աստիճանի:
Նախնական տվյալների համաձայն՝ Սալեխարդում ձյունն անձրևով կփոխարինվի հունիսի 6-ին:
Նշվում է, որ քաղաքի բնակիչները ձնեմարդ են պատրաստում և ձյան վերաբերյալ կատակներ անում:
Հիշեցնենք, որ երեկ էլ ռուսական Կիրով քաղաքում է ձյուն տեղացել:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: