Ռուսաստանում բողոքներ են բենզինի գների կտրուկ աճի պատճառով (լուսանկարներ)
Այս թեմայով
- Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին բանտում մահացել է
- Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է անում խստորեն կատարել Իդլիբի վերաբերյալ Սոչիի համաձայնագիրը․ Լավրով
- Ռուսաստանի հետ համատեղ հերթապահությունը կսկսվի մոտ ժամանակներս.Թուրքիայի պաշտպանության նախարար
Ռուսաստանի տարբեր շրջաններում բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցերի՝ բենզինի գների կտրուկ աճի պատճառով, հայտնում է kommersant.ru-ն:
Առաջին ակցիաները տեղի են ունեցել Դաղստանում՝ մայիսի 20-ին, այնտեղ վառելիքի գինը թանկացել է դեռ ամսվա սկզբին:
Բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Իրկուտսկի մարզում, որտեղ մայիսի 26-ին մոտ երկու տասնյակ վարորդ արգելափակել է բենզալցակայաններ մուտքը՝ հայտարարելով, որ իրենց ավտոմեքենաները փչացել են: Արդյունքում՝ դեպքի վայր են ժամանել Պետավտոտեսչության աշխատակիցները, որոնք տուգանել են ցուցարարներին՝ կայանման կանոնները խախտելու համար: Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև մարզի այլ քաղաքներում ու բնակավայրերում, իսկ հունիսի 4-ին Բրատսկում ավտոերթ է նախատեսված:
Մայիսի 31-ին բենզինի բարձր գների դեմ պիկետ է կազմակերպվել Նովոսիբիրսկում:
Հունիսի 1-ին բողոքի ակցիաներ պետք է տեղի ունենան Օմսկում, հունիսի 2-ին՝ Ստավրոպոլի երկրամասում:
Քաղաքագետներն ակցիաներն անվանել են «հետընտրական հույզեր», որը «դժվար թե լուրջ ազդեցություն ունենա իրավիճակի վրա»: Այնուամենայնիվ, երեկ կառավարությունում հայտարարել են, որ շուկայում իրավիճակի կայունացման համար վառելիքի ակցիզները կնվազեն արդեն այսօր: Ոլորտի ներկայացուցիչները և ցուցարարները, սակայն, վստահ են, որ դա չի հանգեցնի գների նվազման:
Ռուսաստանում բենզինի գները կտրուկ աճել են մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 21-27-ը: Այսպես, ԱԻ-92 տեսակի բենզինի գինն աճել է 90 կոպեկով և հասել մեկ լիտրի համար 42,21 ռուբլու, ԱԻ-95 տեսակի բենզինի արժեքն ավելացել է 88 կոպեկով և հասել 45,5 ռուբլու: