ԵԽԽՎ-ն մտահոգություններ է հայտնել Թուրքիայում կայանալիք արտահերթ ընտրությունների հետ կապված
Այս թեմայով
- Ստամբուլի քաղաքային ավտտոբուսները հետաքրքիր ձեւով են շնորհավորել նոր քաղաքապետի հաղթանակը (տեսանյութ)
- Ստամբուլի քաղաքապետի իշխանական թեկնածուն պարտությունից հետո արտասվել է (տեսանյութ)
- Թուրքիայի ԳԸՀ-ն հրաժարվել է չեղյալ համարել նախագահական ընտրությունների արդյունքները
- Թուրքիան կքվեարկի այնքան, մինչեւ որ Էրդողանն ստանա ցանկացածը. NYT
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը զեկույց է հրապարակել Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը։
Զեկույցը փաստել է, որ Թուրքիայում 2016 թվականից մինչ օրս շարունակվող արտակարգ դրության ռեժիմը, երկրի արևելյան շրջաններում իրականացվող ռազմական գործողությունները, խոսքի ազատության սահմանափակումները, լրագրողների կամ ընդդիմադիր քաղաքական գործիչների բանտարկումները բացասաբար են ազդում նախընտրական մթնոլորտի վրա։
Զեկույցը կազմած պատվիրակությունը, որը երկօրյա այցով Թուրքիա էր ժամանել, ուշադրություն է հրավիրել նաև այն փաստի վրա, որ ընտրությունների ժամկետների սահմանումից ընդամենը մեկ ամիս առաջ Ընտրական օրենսգրքում էական փոփոխություններ են իրականացվել, ինչը հակասում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին։ Ըստ ԵԽԽՎ ներկայացուցիչների՝ տվյալ օրենսդրական փոփոխությունները կարող են ավելացնել ընտրական գործընթացին կողմնակի միջամտության վտանգները և նվազեցնել անվտանգ ու արդար ընտրությունների երաշխիքները։
Հայտնի է նաև, որ Թուրքիայի գերագույն ընտրական խորհրդի նախագահը հրաժարվել է հանդիպել ԵԽԽՎ պատվիրակության հետ։