Բաքվում փեսացուն սպանել է իր հարսնացուին եւ նրա մորը
Բաքվում զինված միջադեպ է տեղի ունեցել:
ԱՊԱ-ի տվյալներով՝ միջադեպի ժամանակ տղամարդը հրացանից կրակել է կնոջ եւ նրա դստեր վրա:
Միջադեպի հետեւանքով 55-ամյա Էսմիրա Ջաֆարովան եւ նրա 17-ամյա դուստր Այթենը լուրջ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կնոջ մոտ ձախ ուսի եւ ծնոտի բազմաթիվ վնասվածքներ էին ախտորոշվել, դստեր մոտ՝ կրծքավանդակի բազմաթիվ վնասվածքներ:
Երկու տուժածներն էլ շտապ վիրահատվել են, սակայն բժիշկներին աղջկան փրկել չի հաջողվել: Հաղորդագրության համաձայն՝ հանցագործությունը կատարվել է Ա.Ջաֆարովայի փեսացուի կողմից կոնֆլիկտի հիման վրա: Տղան զայրած վիճակում հրացանով ներխուժել է հարսնացուի բնակարան եւ կրակ բացել նրա եւ դստեր ուղղությամբ: