Կամո Արեյանը զարմանում է, որ երեւանցիները զարմանում են եւ ոչ թե հիանում
Ինչքան բարեկարգվում է քաղաքը, այնքան մեծանում են մակերեւութային ջրերի քանակը։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու ավարտին տեղի ունեցած հարցուրպատասխանի ժամանակ հայտարարեց Քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը։
«Բակերի, մայթերի, պուրակների, գրունտային տարածքների ասֆալտապատման հետ անձրաջրերը տեղ չեն ունենում ներծծվելու»,-ասաց նա։
Կամո Արեյանի կարծիքով՝ շատերին շատ դուրեկան եւ հասկանալի է եվրոպական քաղաքներում հորդառատ անձրեւը եւ դրանից հետո առաջացած հեղեղումները․ «Շատ կուզեի, որ մարդիկ այս էյֆորիայից դուրս գան, ավելորդ հռետորաբանությունից ձերբազատվեն, եւ հասկանան, որ նորմայից ավելին տեղումների դեքպում այո կարող են հեղեումներ առաջանալ»։
Քաղաքապետի տեղակալը ընդգծեց «Վեոլա ջուր» ընկերության պատասխանատվությունը այս հարցում․ «Այս համակարգի պահպանման, շահագործման եւ սպասարկման ողջ պատասխանատվությունը «Վեոլա ջուր» ընկերությանն է, որը պետք է պատասխանատվություն կրի վատ շահագործման հետեւանքով պատճառած անհարմարությունների համար»։
Լուրեր Հայաստանից - NEWS.am