ԱԱԾ-ն «Երեւան Սիթի»-ում ստուգումների վերաբերյալ երեկոյան տեղեկություն կտարածի
ԱԱԾ-ն «Երեւան Սիթիի» կենտրոնական գրասենյակում ստուգումներ է իրականացնում։ Այդ տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Նշեցին, որ ստուգումների վերաբերյալ երեկոյան ավելի մանրամասն տեղեկություն կհայտնեն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախօրեին լրագրողներին հայտնել էր, որ ՀԴՄ կտրոններ տրամադրելու հետ կապված խնդիրներ կան:
Ավելի ուշ այսօր ՊԵԿ-ը հաղորդագրություն էր տարածել, նշելով. «Այսօր առավոտյան լուրեր են տպագրել, թե իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն: Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»: