Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա. Արթուր Գրիգորյան
Գազի ներտնային սպասարկման համար գանձվող գումարները չեն վերանա: Այս մասին, այսօր՝ մայսիի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ հերքելով դրա վերաբերյալ մամուլի տեղեկությունները:
«Ներտնային սպասարկման վճարը հանելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Ես ինքս տեղյակ չեմ: Այս պահին նման քննարկումը հնարավոր չեմ համարում»,-ասաց նախարարը: