Թրամփ. Ես արդեն տասը տարի է չեմ զանգահարել Ռուսաստան
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մոսկվայի հետ իր ադմինիստրացիայի կապերի մասին խոսակցությունները մեկնաբանելով, հայտարարել է, որ արդեն տասը տարի չի զանգահարել Ռուսաստան։ Այդ մասին նա ասել է «Fox News» հեռուստաալիքի եթերում։ Մամուլի ասուլիսի ավարտին լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյո՞ք Թրամփը կողմնակից է ԱՄՆ ադմինիստրացիայում Ռուսաստանի գործերով հատուկ դատախազի պաշտոնի ստեղծմանը։ «Ես արդեն տասը տարի է չեմ զանգել Ռուսաստան»,– ասել է Թրամփը՝ այդպես էլ չպատասխանելով հարցին։
Մինչ այդ հաղորդվել էր, որ նախագահ Դոնալդ Թրամթը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։