Բիթքոինը վաճառվում է 7.1 հազար դոլար մակարդակում
Երեքշաբթի օրը առավոտյան բիթքոինի արժեքը շարունակում է նվազել, եւ այժմ դրա գինը մոտ 7.1 հազար դոլար է կազմում, վկայում են աճուրդի տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
CoinMarketCap պորտալի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով 10.18-ի դրությամբ բիթքոինի արժեքը նվազել է 1.37 տոկոսով՝ մինչեւ 7.129 հազար դոլար: Binance բորսայում կրիպտոարժույթի գինը նվազել է 1.49 տոկոսով՝ մինչեւ 7.096 հազար դոլար, OKEx-ում՝ 1.81 տոկոսով՝ մինչեւ 7.099 հազար դոլար:
Այլընտրանքային կրիպտոարժույթների գները եւս նվազում է: Այդպես, Ethereum-ն էժանանում է 2.22 տոկոսով՝ մինչեւ 523 դոլար, Ripple-ին՝ 4.36 տոկոսով՝ մինչեւ 0.558 դոլար, Bitcoin Cash-ը՝ 4.78 տոկոսով՝ մինչեւ 892.63 դոլար: CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ կրիպտոարտարժույթների շուկայի կապիտալիզացիան այժմ 304.61 միլիարդ դոլար է կազմում, բիթքոինը զբաղեցնում է շուկայի մոտ 40 տոկոսը: