Բյուջեի եկամուտները հնարավոր կլինի ավելացնել 180 մլն դոլլարով
Մեր տնտեսության զգալի հատվածը ստվերում է գտնվում եւ այն կարճ ժամկետում հնարավոր չէ բերել հարկային դաշտ, բայց դրա 30 տոկոսն իրատեսական է, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Արտակ Մանուկյանը:
«Հնարավոր կլինի տարեկան հավելյալ բյուջեի եկամուտների մասն ավելացնել 180մլն դոլլարով, ինչը նշանակում է, որ ամեն մի բնակչի համար 2500 դրամով կբարձրանա դրված ռեսուրսները»:
Առաջին անգամ ժողովուրդը հավատում է իշխանության տված խոստումներին: Առկա է բավականաչափ մեծ վստահություն, եւ իշխանությունն էլ իր հերթին դրսեւորում է քաղաքական կամք՝ այդ վստահությունը շոշափելի դարձնելու,-ասում է տնտեսագետը:
ՀՀ-ում դիզելային վառելիքի զգալի մասը ներմուծվում է Ռուսաստանից, եթե այնտեղ թանկանում էր, ապա Հայաստանում դա անմիջապես զգալի էր:
«Այնտեղ հիմա 1-2 ռուբլով թանկացել է բենզինը, բայց դեռ Հայաստանում թանկացում չկա: Այս առումով ՏՄՊՊՀ-ին հարցեր ունենք ուղղելու: Եվ նրանցից պետք է պահանջենք հաշվետվություն»:
Ըստ տնտեսագետի, միայն հակակոռուպցիոն պայքարը բավարար չէ:
«Պետք է աշխատավարձերը բարձրացվեն, որ մասնագետների արտահոսք այլ երկրներ չլինի: Շատերն են ուզում սփյուռքից գալ եւ այստեղ բիզնես հիմնել»: