Մեկ տոկոս տնտեսական աճը մոտ 50 մլրդ դրամ է բերում բյուջե, Ո՞ւր են գնացել այդ գումարները. Մելքումյանը՝ Ջանջուղազյանին
2017 թվականի բյուջեով նախատեսված էր մոտ 3 տոկոս աճ, բայց գրանցվել է 7,5 տոկոս աճ. մեկ տոկոս լրացուցիչ աճը որքա՞ն լրացուցիչ գումարներ է բերում բյուջե: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Իմ հաշվարկներով մոտ 48- 50 միլիարդ դրամի լրացուցիչ փող պետք է գար բյուջե: Ո՞ւր են գնացել այդ գումարները»,- հետաքրքրվեց Միքայել Մելքումյանը:
Ֆինանսներ նախարարն ասաց, որ տնտեսական աճի ճյուղային կառուցվածքը թույլ է տալիս դատողություն անել, ըստ որի հարկերի ավելացումը ձեր ասած պարզ թվաբանությամբ չի կարող տեղի ունենալ: «Եթե հարցն այն է, արդյոք վարչարարությունը բավարար չափով է եղել, վարչարարությունն արտացոլվել է բյուջեում, թե ոչ, ապա այո, ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքման աստիճանը 0,3 տոկոսով աճել է, եթե բերենք համադրելի ցուցանիշների»,- շեշտեց Ջանջուղազյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am