Կիմ Չեն Ընը Թրամփի հետ հանդիպելու վճռական մտադրության մասին է հայտնել
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու վճռական մտադրության մասին է հայտնել: Այս մասին շաբաթ Փհանմունջոմ սահմանային կետում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ բանակցությունների ընթացքում ասել է Կիմ Չեն Ընը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությանը:
«Առաջնորդը շնորհակալություն է հայտնել նախագահ Մուն Չժե Ինին ջանքերի համար, որոնք նա գործադրել ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հունիսի 12-ին նախատեսված գագաթաժողովը իրականացնելու համար եւ հանդիպման անցկացման համար վճռական մտադրություն է հայտնել», - ասվում է հաղորդագրությունում:
Կիմ Չեն Ընը նշել է, որ Փհենյանը եւ Սեուլը պետք է համագործակցեն «ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման եւ Կորեական թերակղզում մշտական եւ տեւական խաղաղության համակարգ ստեղծելու համար»:
Հաղորդվում է նաեւ, որ ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարները հունիսի 1-ին բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն:
«Հյուսիսի եւ Հարավի ղեկավարները պայմանավորվել են հունիսի 1-ին բարձր մակարդակի միջկորեական բանակցություններ անցկացնել եւ խթանել ոլորտներին վեաբերող բանակցությունները, ներառյալ զինվորականների եւ Կարմիր Խաչի մասին բանակցությունները», - ասվում է հաղորդագրության մեջ: