Արմեն Սարգսյանը մասնակցել է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 16 օգոստոսի 2018թ., 00:00
Ինչո՞ւ է Փաշինյանը զանգահարել Պուտինին ՀՀ վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել Համարեք, որ վերադարձել եմ... ի՞նչ եք իրար խառնվել. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն Սարին մեղմացրել է Կոնտեի դիետան և Չելսիի ֆուտբոլիստներին թույլ է տվել խաղերից առաջ գիշերել տանը «Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի Արևմուտքին հետաքրքրում է՝ ով է Սերգեյ Լավրովը. լիբանանյան Al Mayadeen-ն անդրադարձել է «հայկական արմատներով» դիվանագետին Ջենովայում փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերն ապարդյուն է անցել (լուսանկարներ) Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն Դեն Բիլզերյանը 100 հազար դոլար աշխատավարձով աշխատանք է առաջարկում մարիխուանայի արտադրության իր ընկերությունում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի հաջորդ հանդիպումը կկայանա Ստամբուլում Թուրքիան հայտարարել է Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորելու մասին Ամենախոշոր բացահայտումները դեռ չեն արվել. Վանեցյան Մոտ 409 մլն դրամ ԱԳՆ-ին 72-ամյա Պետրոսյանի 29-ամյա սիրուհու միլիոնի մուշտակներն ու 350 հազար ռուբլի արժողությամբ պայուսակները ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջատարը փոխվել է ՀՀ ոստիկանապետը մեկնաբանել է նույնասեռականների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպը Իսկ Սերժ Սարգսյանն ընդամենը կարող է հարցաքննվել (Տեսանյութ) Հայհոյանքը փաստի սովից է «Հարավկովկասյան երկաթուղի»-ում գործողությունները դեռևս գաղտնիության շրջանակում են Ի՞նչ է սպասում ՀՀ քաղաքացին Փաշինյանի կառավարությունից Երեւանում ընտրությունները կկայանան սեպտեմբերի 16-26-ն ընկած ժամկետում Քանյե Ուեսթը խոստովանել է, որ ցանկանում է սեքսով զբաղվել միանգամից չորս քույրերի հետ 21-ամյա սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար Նոր փուլ, որտեղ բարեփոխումները ֆորսաժի են ենթարկվելու Թուրքիայում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել Amnesty International-ի տեղի ղեկավարին ԱՄՆ-ն ողջունել է Ադրբեջանի դատարանի որոշումը «Սիլաչի» հյուրանոցում ռումբի մասին ահազանգը ևս կեղծ էր Թուրքիան ու Ռուսաստանը քննարկում են վիզային ռեժիմի չեղարկման հնարավորությունը. Չավուշօղլու Թուրքական ֆուտբոլային ակումբը վաճառել է 18 խաղացողի ու ստացված գումարով 10 հատ այծ գնել Ադրբեջանցի պատգամավորը հայտնել է ՀԱՊԿ-ին անդամակցելու նպատակահարմարության մասին Հարկային վարչարարությանն առնչվող խնդիրներ զբոսաշրջության ոլորտում Ամերիկացի բասկետբոլիստի նյարդերը տեղի են տվել խաղի ժամանակ Արարատի մարզպետին դատի են տվել Նիկոլ Փաշինյանի օգնականը` դեսպան ԱՄՆ–ում Խուզարկություններ «Հարավկովկասյան երկաթուղի»-ում 21-ամյա սիրիահայ աղջիկը վերականգնվող էներգիայով աշխատող սարք է ստեղծել ինքնաթիռների համար Օլգա Բուզովան պարծեցել է ցնցող մարմնով (ֆոտո) Իտալիայի իշխանություններն ասել են՝ ով է կամրջի ողբերգական փլուզման մեղավորը Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի նոր գնդակը Ջենովայում կամուրջի փլուզման հետեւանքով ավելի քան 600 մարդ անօթեւան է մնացել Նոր մանրամասներ նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին Վերին Լարսում բեռնատարների կուտակումները շարունակվում են Ինձ հետապնդելու միակ պատճառը ազգանունս է, որով միայն հպարտանում եմ. Անահիտ Ֆարմանյան Ժիրինովսկին ցանկանում է վերականգնել ԽՍՀՄ-ը Բացահայտվել են զինծառայությունից ապօրինի ազատելու նպատակով կաշառք ստանալու դեպքեր Դոն Պիպոյի կալանքը 2 ամսով երկարաձգվեց Ադրբեջանական հեռուստաալիքով ցուցադրված Մեծ Հայքի քարտեզը զայրացրել է ադրբեջանցիներին (տեսանյութ) Կրասնոդարի երկրամասում Հայաստանի խանդոտ քաղաքացին պատվիրել է նախկին ընկերուհու սպանությունը ԶՈՒ թիկունքի պետն ազատվեց աշխատանքից Դոլարի ու եվրոյի փոխարժեքը նվազել է Հայաստանն առաջարկել է ՀԱՊԿ ԱԽ-ում լիազորությունները հանձնել երկրի վարչապետին Օլեգ Եսայանը հետ է կանչվել Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է Արմեն Ղևոնդյանը Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կբարձրանա Կառավարության 3-րդ մասնաշենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել Թութակը անպարկեշտ ձեւով հայհոյել է իրեն օգնության եկած փրկարարին (տեսանյութ) Քաղաքացին սպառնում է պայթեցնել ՀՀ Առողջապահության նախարարության շենքը. աշխատողներին տարհանում են Իտալիայում կամրջի փլվելու հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 38-ի (Տեսանյութեր) Թաքնված հարուստը. որքան ունեցվածք ունի թիվ մեկ բանտապետը Գյումրիում տղամարդը ջեռուցիչով և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել այլ տղամարդու. (տեսանյութ) Պուտինի դասղեկը պատմել է՝ ինչպիսին էր ՌԴ նախագահը դպրոցական տարիներին Արտակարգ դեպք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Ճապոնիայում նախապատրաստվում են հրաբխի՝ «աղետալի» ժայթքմանը ԱՄՆ-ում 11-ամյա երեխան 10 րոպեում կոտրել է ընտրական համակարգի կայքի կրկնօրինակը Լոնդոնը չի պատրաստվում Վաշինգտոնի պահանջով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ Բաքվում ի պաշտպանություն Թուրքիայի դոլարներ են այրել Չեմպիոնների լիգա. Որակավորման վերջին փուլի զույգերը Ալյուրը թանկացել է. առաջիկայում կվերանայվի կա՛մ հացի գինը, կա՛մ քաշը Դասագրքերը դպրոցներում կհատկացվեն ներդրումային գումարներով Թուրքիայի ճգնաժամը շատերին է վնասելու իր սահմաններից դուրս Սուրիկ Խաչատրյանի որդիները դարձել են պետական կառույցների համար կռվախնձոր Մարտի 1–ի գործով հարցաքննվել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը Թուրքիան կտրուկ բարձրացրել է մի շարք ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը Աշնանը 15-22 դեսպան հետ է կանչվելու Հայաստան Արջը գնացել է գինու եւ օղու խանութ Ամերիկացի կոնգրեսականն Ադրբեջանում է. անվտանգությո՞ւն, թե՞ գաղտնի միաբանություն VARDA-ի աննկարագրելի կրքոտ պարը Երեւանում գործը հասավ նրան, որ համասեռամոլներն արդեն ոստիկանությունում ոստիկան են ծեծում (Տեսանյութ) Turkish Airlines–ը բոյկոտելու է ամերիկյան ընկերությունների գովազդները ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը Երևանում
Հարցում

Արմեն Սարգսյանը մասնակցել է Վրաստանի առաջին ժողովրդավարական հանրապետության 100-ամյակի տոնակատարությանը

Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը։

Իր խոսքում Հայաստանի Նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ եւ նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ։ «Իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի 28-ին, կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը»,-ասել է Հայաստանի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանի խոսքով, հայ-վրացական բարեկամությունը ոչ թե հարյուրամյա, այլ հազարամյա պատմություն ունի, եւ երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ «Փաստ է, հրաշալի փաստ, որ մեր երկու ժողովուրդները հարյուրամյակներ շարունակորեն ապրել են կողք-կողքի, միասին պայքարել իրենց անկախության եւ արժանապատվության համար, եւ երբևէ չեն ունեցել որևէ խոշոր հակամարտություն կամ թյուրըմբռնում։ Սա հատկապես շատ գնահատելի պետք է լինի մեզ համար՝ հայերի ու վրացիների նոր սերնդի համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի Նախագահը շնորհակալություն է հայտնել այդ վեհաշուք հանդիսությանը մասնակցելու հրավերի, ինչպես նաև հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել հրաշալի քաղաք Թբիլիսիին, որը շատ երկար տարիներ եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Քաղաք, որտեղ հայերը, վրացիները եւ բազմաթիվ այլ ազգեր ապրել են ներդաշնակորեն։ Քաղաք, որը եղել է մշակութային և արժեքային բազմազանության խաչմերուկ։ Արմեն Սարգսյանն ասել է, որ Թբիլիսին իր համար հատուկ է նաեւ, քանի որ այնտեղից է սերում իր ընտանիքի մի մասը՝ տիկնոջ մեծ ծնողները, քաղաք է, որտեղ բացի վրացերենից, խոսում են բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում նաեւ՝ հայերեն։

Շարունակելով իր խոսքը հայերեն՝ Նախագահ Սարգսյանն ասել է․ «Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաև այսօր:

Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության և ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:

Ավարտելով խոսքը՝ Հայաստանի Նախագահը պատմական հոբելյանի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին և մաղթել խաղաղություն, բարգավաճում ու ամենայն բարիք:

website by Sargssyan