Ամերիկյան վերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 18 օգոստոսի 2018թ., 00:00
Այսօր Գերմանիայում կբանակացեն Մերկելը և Պուտինը Ոստիկանությունը բացահայտել է բանկոմատներից կատարված ավելի քան 24 միլիոն դրամի հափշտակությունը Թուրքիան մտադիր չէ իր կուրսը փոխել տնտեսական ճնշման պատճառով. Էրդողան Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ Ինչպես սպասվում էր, Մեսսին չի հրավիրվել Արգենտինայի հավաքական Մահացել է ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը Ադրբեջանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Գերմանիայի ամենասիրված եւ ամենաատելի ակումբները Իտալական Ջենովայում կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 42-ի Ռուսաստանում աշխատավարձի պարտքը կազմում է գրեթե 3,4 մլրդ ռուբլի Ռուսաստանյան «Կոմերսանտը» Փաշինյանի, Քոչարյանի եւ Հայաստանի մասին Բեն Աֆլեքին «բռնացրել» են Playboy-ի մոդելի հետ Թիրախավորված ստուգումներ Գրիգորյանների եղբոր ղեկավարած գյուղապետարանում «Երկաթյա» երկնքով մոլորակ է հայտնաբերվել Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Թուրքիայի և Ֆրանսիայի ֆինանսների նախարարները քննարկել են ԱՄՆ պատժամիջոցներին հակազդելու հարցը Հրդեհ է բռնկվել Երևանի «Նյու Յորք» հյուրանոցում Ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 100 տոկոսով ՊԵԿ-ի նոր պաշտոնյան ՀՀԿ-ի ձայն բերող «տասովշչիկներից» մեկն է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրն արդեն հայտնի է Օրվա հանդիպումների անոնս ԲՀԿ–ական փոխվարչապետը դիսկոմֆորտի մեջ է Հարավկովկասյան երկաթուղու շուրջ կրքերը չեն հանդարտվում.պահանւում են աշխատանքից ազատել ՊԵԿ նախագահին Մոնտենեգրոյում կընտրեն ծուլության չեմպիոնին «Աշխարհի ամենաաղքատ նախագահը» հրաժարվել է թոշակից Հնդկաստանում հին հայկական եկեղեցին ակումբ են դարձրել Թուրք ոստիկանները ի նշան ԱՄՆ-ի դեմ բողոքի իրենց դոլարները փոխում են լիրայի Օզբիլիսը 6 տարի անց դարձյալ Հոլանդիայի առաջնությունում է ԱԱԾ պետը սեպտեմբերի 22-ին կընտրվի ՀՖՖ նախագահ 1000 դոլարանոց կոշիկներ, Ferrari, կանաչ կեղծամ եւ լատեքսային մինի զգեստ. Քիմ Քարդաշյանը Մայամիում Նիկոլ Փաշինյանը երթով եւ «դուխով» գլխարկով շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ Նույնասեռականների մասնակցությամբ միջադեպի գործով 1 անձ կալանավորվել է Իմրան Խանը հաստատվել է Պակիստանի վարչապետ պաշտոնում Ադրբեջանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անհնարին է՝ Հայաստանի մասնակցության պատճառով․ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Նախիջևանի և Հայաստանի սահմանին մոնիթորինգ անցկացնելու հարց ԵԱՀԿ-ում չի քննարկվել Ինչու Գարիկ Մարտիրոսյանի կինը մերկ չի լուսանկարվում ԱԱԾ-ի նոր բացահայտումը Բերմունդյան եռանկյունին «բաց է թողնել» 90 տարի առաջ անհետացած նավը Շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ Քրեական հետապնդումը Հայաստանում շարունակվում է Ադրբեջանական խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ մարտական դիրքերից մեկի ուղղությամբ, ՊԲ-ն կորուստ չունի Նոր նշանակումներ ոստիկանությունում Թուրքիան համաչափ կպատասխանի ԱՄՆ-ի գործողություններին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Հայաստան Բենիամին Նաթանյահուն հերթական անգամ հարցաքննվել է Երևանից Ալավերդի, Նոյեմբերյան և այլ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրումներ կիրականացվեն Կրակոցներ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում Փաշինյանի կառավարությունը բարձրացրեց Սերժ Սարգսյանի դերը. Անդրիաս Ղուկասյան Սկանդալային ռուս դերասանը օդանավում հարբած դեբոշ է սարքել Հնդկաստանում 7-օրյա սուգ են հայտարարել երկրի նախկին վարչապետ Աթալ Վաջփայիի մահվան կապակցությամբ Զինծառայողներն այլեւս ունեն իրավունք օգտվելու բջջային հեռախոսներից «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի խորհուրդը ՀՖՖ-ին Հայաստան` դարպաս դեպի խոշոր շուկաներ. չինական Psearcher պարբերականի հատուկ թողարկումը Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքականություն վերադառնալու պատճառների մասին Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ամփոփել է աշխատանքային 100 օրը Սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանը հատած Գվինեայի քաղաքացու Վաշինգտոնում զորահանդեսը հետաձգել են մինչեւ 2019 թվականը Չինական Psearcher պարբերականը Հայաստանի մասին հատուկ թողարկում է պատրաստել 157 ուղևորով Boeing 737-ի շարժիչը պոկվել է վայրէջքի ժամանակ (տեսանյութ) Պուտինն ու Էրդողանը կարող են Թեհրանում բանակցություններ անցկացնել Թրամփը պատրաստ է երկխոսություն սկսել Թեհրանի հետ Մեքենա վարելու իրավունքից զրկված քաղաքացիներն արհամարհում են ՃՈ արգելքները Անվտանգության ընկերությունները մնացել են անգործ ԱԻՆ նախկին պաշտոնյաները կալանավորվել են բյուջեից գումար յուրացնելու համար Իրավապահները խուզարկել են Հովիկ Աբրահամյանի դստեր բնակարանը Պետդեպարտամենտը սպառնացել է Իրանի դեմ պատժամիջոցներին չմիացողներին Քիմ Քարդաշյանը պարծենում է փարթամ մարմնով Ռոբերտ Քոչարյան. հետագա քայլերի մասին (Տեսանյութ) Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն, միանշանակ. Ռոբերտ Քոչարյան «Դիլիջան ազգային պարկ»-ում անտառահատումների գործով մեղադրանք է առաջադրվել եւս 2 անտառապահի Բոլոր գործերն ավարտեցին, մնաց թափշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը Ինչո՞ւ է Փաշինյանը զանգահարել Պուտինին ՀՀ վարչապետը եւ Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել Համարեք, որ վերադարձել եմ... ի՞նչ եք իրար խառնվել. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում և հարակից փողոցներում երթևեկության սահմանափակումներ կլինեն Սարին մեղմացրել է Կոնտեի դիետան և Չելսիի ֆուտբոլիստներին թույլ է տվել խաղերից առաջ գիշերել տանը «Կրեմլ, 1 մլրդ տուր». Բելառուսը Ռուսաստանից ևս մի վարկ ստանալու հույս ունի Արևմուտքին հետաքրքրում է՝ ով է Սերգեյ Լավրովը. լիբանանյան Al Mayadeen-ն անդրադարձել է «հայկական արմատներով» դիվանագետին Ջենովայում փրկարարական աշխատանքների երկրորդ գիշերն ապարդյուն է անցել (լուսանկարներ) Երևանի հեռուստաաշտարակի լույսերը ժամանակավորապես կանջատվեն
Հարցում

Ամերիկյան վերլուծաբաններն անորոշ են գնահատում այս պահին ղարաբաղյան կարգավորման հետագա ընթացքը

Ամերիկյան վերլուծաբաններն անդրադառնում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ապագային՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության տեսանկյունից։ Այդ մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Ինչպիսի զարգացումներ կլինեն ղարաբաղյան հակամարտության շուրջ հետհեղափոխական Հայաստանում քաղաքական իրավիճակի որոշակի կայունացումից հետո: Վերլուծաբան Ջեֆ Մանկոֆը կարծում է, որ այս պահին դժվար է անել այս առումով որևէ կանխատեսում:

«Դժվար է որևէ գնահատական տալ այս պահին ղարաբաղյան զարգացումների վերաբերյալ»։

Վերջինիս կարծիքով 2016 թվականի ապրիլյան պատերազմը մեծ անորոշություն մտցրեց հակամարտության կարգավորման ապագայի վերաբերյալ: Նա գտնում է, որ ապրիլյան պատերազմի ընթացքը ևս որոշակիորեն հեղինակազրկեց Հայաստանի նախորդ վարչակազմը, հատկապես բանակի պատերազմին պատրաստ լինելու տեսանկյունից:

Մանկոֆի կարծիքով Հայաստանի ներքաղաքական խնդիրների խորացումը կարող է հանգեցնել ռազմական բախումների վերսկսմանը:

«Այո, առկա է վտանգ, որ Երևանում անորոշության խորացումը կարող է առիթ տալ Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսմանը»,- նշում է Մանկոֆը:

Հայաստանի նոր վարչակազմը իշխանության ստանձնումից հետո որդեգրել է բանակցությունների սեղանին Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու մոտեցում: Դրա մասին է փաստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը մայիսի 9-ին Ստեփանակերտի մամլո ասուլիսի ընթացքում, ուր վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը պետք է բանակցի միայն իր անունից: Վերլուծաբան Սթիվեն Բլանքը չի գտնում, որ այս մոտեցումը օգտակար կլինի հակամարտության կարգավորմանը:

«Ոչ ոք չի ճանաչի Ղարաբաղը որպես պետություն: Այն ցանկանում է լինել Հայաստանի մաս 1994 թվականից ի վեր: Բայց նման մոտեցումը կխափանի յուրաքանչյուր բանակցային գործընթաց»,- ընդգծում է Բլանքը։

Վերլուծաբանի կարծիքով Արևմուտքը պետք է ավելի ակտիվորեն ներգրավվի՝ աջակցելու երկու կողմերին համաձայնության հասնելու համար: Ըստ նրա, Հայաստանի հետագա զարգացումը ևս կապված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ։

«Կարծում եմ Արևմուտքը պետք է լրջորեն ներգրավվի հակամարտության դադարեցման գործում ու աջակցի կողմերին հասնել համաձայնությանը և այն ներկայացնել իրենց ժողովուրդներին՝ այսպիսով առաջ շարժվելով»,- ընդգծում է Բլանքը:

Վերլուծաբան Օլգա Օլիգերի կարծիքով էլ հայ-ռուսական ռազմական հարաբերությունների հետագա խորացումն անկասկած անհանգստացնում է Բաքվին, սակայն մյուս կողմից դա ավելի կաշխուժացնի զենքի մրցավազքը կողմերի միջև: Հիշեցնենք, որ Սոչի կատարած այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը խոսել է հայ-ռուսական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:

«Հասկանալի է, որ Ադրբեջանին չափազանց նյարդայնացնում է Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների խորացման վերաբերյալ Հայաստանի խնդրանքը: Սակայն դա նաև կարող է հանգեցնել նդան, որ Ադրբեջանը դիմի Ռուսաստանին ՝ ռազմական համագործակցության խորացման խնդրանքով, իսկ ռուսական կողմը միշտ պատրաստ է զենք վաճառել երկու կողմերին»,- ասում է Օլիգերը:

Վերլուծաբանները համակարծիք են, որ այս պահին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ընթացքը մնում է անորոշ:

website by Sargssyan