Ղարաբաղի հակամարտությունում ստատուս քվոն կայուն չէ. Տուսկ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում ձեւավորված ստատուս քվոն կայուն չէ, անհրաժեշտ է արագ քաղաքական կարգավորման հասնել՝ միջազգային իրավունքին համապատասխան: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, Բրյուսելում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
Տուսկը նշել է, որ իրենք քննարկկել են Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը. «Հակամարտությունը չունի ռազմական լուծում: ԵՄ-ն շարունակում է ամբողջությամբ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերը եւ առաջարկները»,-հավելել է Եվրոպական խորհրդի նախագահը: