1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հունվարի 2019թ., 00:00
Ծպտուն չեք հանում. չորս ժամ էդ ինչի՞ շուրջ են բանակցել Մնացականյանն ու Մամեդյարովը.Եղիազարյան (Տեսանյութ) Մաքրասեր կապիկը (Տեսանյութ) Վարձավճարների բարձրացումը երաժշտական դպրոցներում հանգեցրել է աշակերտների թվի կրճատման Թալանել են Նոր Նորքի քրեականի պետի տունը Պետական գերատեսչություններից զանգվածային ազատումներ են սպասվում Իլհամ Ալիեւը ռուսական զենքի նոր խմբաքանակ է ցանկանում գնել Հ1-ը սկսել է հայաստանցիների խաղաղության նախապատրաստումը՝ արձագանքում են Բաքվից Ղազախստանում ուզում են անվանափոխել երկիրը Երևանի քաղաքապետարանը հրաժարվում է հրապարակել պարգևատրվածների անունները Արտակարգ դեպք Նուբարաշենի բանտում. գողացել են «օրենքով գող» Զապի «դաբռոյով» բանտ անցկացված սմարթֆոնը Փաշինյանը մանրամասնել է Ալիևի հետ հանդիպումը Ռուսաստանում առաջարկվում է արգելել մետրոպոլիտենում ոտքը ոտքին գցած երթևեկելը Լապշինը պատասխանել է Ադրբեջանից հնչած հերթական սպառնալիքներին «Դա այնքան բարդ է». Քեմբրիջի դքսուհին պատմել է ծնող լինելու դժվարությունների մասին (լուսանկարներ) Ալիևը մեկնաբանել է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամագրության հավանականության հարցը ՀՀ նախագահը հեռախոսազրույց է ունեցել Հենրիխ Մխիթարյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան առթիվ Հայ ժողովուրդն իրավունք ունի ավելին իմանալու այս հանդիպման մասին, քան Նիկոլ Փաշինյանի կցկտուր գրառումը Անգլիայում աշխատավարձ չստացած բանվորն էքսկավատորով մտել է իր իսկ կառուցած հյուրանոցն ու քանդել այն (տեսանյութ) Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անսպասելի ընտրություն. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր նախագահը ՀՀԿ խորհրդի անդամ է. մանրամասներ Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Վարչապետն ու դեպուտատները չպետք է ոտնահարեն մեր իրավունքները. Առեւտրականները փակել են Բագրատաշենի մաքսակետի մուտքն ու ելքը Եթե ՊԵԿ աշխատակիցների մոտ վարքագծի կանոններից շեղում եք նկատում, զանգեք մեր թեժ գիծ 2018-ի վերջին պետական պարտքը աճել է 148 մլն դոլարով. մանրամասներ «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակահերթ է արձակել Սուրենավանի երեք բնակիչների ուղղությամբ. մանրամասներ Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել Gibraltar Masters-ում Վենեսուելայում ցուցարարները վառեցին Չավեսի արձանը Երբ մարտի 1-ի ողբերգությունը դառնում է շահարկման առարկա Բոլշեւիկները, «նեոլիբերալները» եւ ամբոխները խելագարված Փաշինյանին շնորհավորել են հեռավոր Ուզբեկստանից Սա պետությո՞ւն է, թե խենթանոց ... Խտրական «հավասարությունը» Սերժի եւ Նիկոլի «վախտ» Պորտուգալիայում բողոքի ցույցն ավարտվել է ոստիկանության վրա հարձակումով եւ ավտոմեքենաների հրդեհումով ՀԴՄ չխփելու համար տուգանվել է Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը.Դեղատունը կփակվի՞ «Ժառանգության» նախագահ Արմեն Մարտիրոսյանն արտագաղթել է Կանադա 150 տոկոս պարգեւավճար. Ջրային կոմիտեն գերազանցել է մարզպետների «ռեկորդը» Հայկական կողմն այդպես էլ չի կարողացել կանխել Ադրբեջանի քայլերը «Եսասիրությանը թույլ մի տուր խանգարել սիրուն». Լիլի Մորտոն ցուցադրել է ներքնազգեստը Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է գրել Ասիայի Գավաթ. Քառորդ եզրափակիչի զույգերը Երևանի քաղաքապետարանը 974 հազար դոլարի պարգեւավճար է բաժանել Արձագանքում են Փաշինյան-Ալիեւ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մոտ ժամուկես առանձնազրույց է ունեցել Իլհամ Ալիեւի հետ Մարզպետարանների պաշտոնյաներին Երգիչ Քրիս Բրաունը ձերբակալվել է Ես ունեմ ապացույցներ, որ անձամբ Փաշինյանն էր բաց թողել Մանվել Գրիգորյանին. ԱԱԾ նախկին պետի տեղակալ Կրակոցներ Արարատի մարզում, կան վիրավորներ. մարզի ոստիկանությունը չի տիրապետում օպերատիվ իրավիճակին Փաշինյանը ծրագրում է Դավոսում ոչ ֆորմալ հանդիպում անցկացնել Ալիեւի հետ Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ «Գազպրոմ Արմենիան» համաձայնել է գազը թանկ գնել, բայց սպառողի համար սակագինը չփոխել Էյֆելյան աշտարակը ժամանակավորապես փակվել է զբոսաշրջիկների համար Բժշկությունն ու առողջապահությունը պետք է տարանջատել իրարից Երևանը գրավում է զբոսաշրջիկներին համեղ խոհանոցով, պատմությամբ ու զվարճանքի վայրերով Հայերին որ հարցնես` բոլորը հայ են, իսկ վրացիներին՝ ում չեն հավանում, նա է հայ. Սաակաշվիլի (Տեսանյութ) Էթնիկ ադրբեջանցին առաջադրվել է որպես Ուկրաինայի նախագահի թեկնածու Ղարաբաղ չեմ գնում Ադրբեջանի ներքին խնդիրների պատճառով. Ալեքսանդր Լապշին Մի՛ մոռացեք Ադրբեջանի մյուս 128 քաղբանտարկյալներին. Washington Post-ի հոդվածը՝ Բաքվի ռեժիմի մասին Մանվել Գրիգորյանին տեղափոխեցին կալանավայր (Տեսանյութ) Շուտասելուկներ ասող ղազախ հաղորդավարը զվարճացրել է համացանցի օգտատերերին (տեսանյութ) Մինչև 12 տարեկան երեխաներին տեղափոխելիս մանկական պահող համակարգերի օգտագործումը կդառնա պարտադի՞ր Էրդողանը հեռախոսով «աղջիկ է ուզել» երիտասարդ թուրք բժշկի համար «Նպատակ ունեմ Shakmat կոնյակով Հայաստանը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում». Ալեքսիս Օհանյանի հարցազրույցը Forbes-ին Տղամարդը հարսանիքի ժամանակ սխալմամբ պոռնոգրաֆիկ ֆիլմ է միացրել Մխիթարյան. Շատ շուտով կվերադառնամ «Քանի դեռ ԼՂ հարցը մնում է չլուծված, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ». Չավուշօղլու «Պատրաստվո՞ւմ եք Ձեր երեխայի հորն ամուսնության առաջարկ անել». Անակնկալ հարց Նոր Զելանդիայի վարչապետին (տեսանյութ) ՀՀ պետական պարտքը 2018թ. ընթացքում ավելացել է 148.3 մլն դոլարով Սևանա լճի ջրի մակարդակը մեկ տարում իջել է 5 սմ-ով 20-ամյա աղջիկը դանակահարել է իր հասակակից աղջկան. հարուցվել է քրեական գործ ՄԻԵԴ-ը սպասում է ադրբեջանական իշխանությունների պատասխանին Ջերմուկ համայնքի բնակիչները դեմ են նոր ՓՀԷԿ-ի կառուցմանը. «Գետն ամռանը չորացնում են» Բազային ֆինանսավորումը մրցութային դարձնելու դեպքում ԵՊՀ-ի 200 աշխատող գործազուրկ կդառնա Առաջիկա տարիներին Ադրբեջանում ինչ-որ բան տեղի կունենա Գեւորգ Մուրադյանը` ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Այսօր Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է Հերթական անգամ գործ ունենք ոչ թե լուրջ ծրագրային ելույթի, այլ ընդամենը բաժակաճառի հետ Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով Մանվել Գրիգորյանը կկալանավորվի․ դատարանը հրապարակեց որոշումը Կանայք մերկանալու առիթը բաց չեն թողնում Varks.am-ի մասնաճյուղերից կատարված կողոպուտներն բացահայտվել են
Հարցում

«Մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ քայլի». Գարիկն առաջին անգամ խոսում է վիրահատությունից հետո առաջացած բարդության մասին

EXCLUSIVE

Դերասան, հաղորդավար երաժիշտ Գարիկ Պապոյանի համար տարեսկիզբը բավականին բարդ էր։ Նա դիմեց վիրահատության` ժամանակին ունեցած սպորտային վնասվածքի հետևանքները շտկելու, սակայն հետվիրահատական ընթացքն այնքան հարթ չանցավ, որքան նախատեսվում էր։ Գարիկին սպառնում էր ամբողջ կյանքում այլևս չքայլելու վտանգ։ Այս մասին բացառիկ հարցազրույցը դերասանը վստահել է Tert.am Life–ին։ Նա առաջին անգամ խոսել է հետվիրահատական բարդությունների պատճառի, այդ ընթացքում իր հոգեվիճակի, հուսալքության, այլևս չքայլելու մտքի հետ հարմարվելու, բայց, ի վերջո, կրկին ոտքի կանգնելու մասին։

 Վիրահատություն և անսպասելի բարդություններ

 Գարիկը պատմեց, որ առաջին վիրահատությունից հետո ակնկալում էր 2-3 շաբաթ անց վերադառնալ աշխատանքի, ուստի, որոշեց հանրայնացնել հիվանդանոցում լինելու փաստը։ «Այդ փուլի լավ տրամադրությունս ինձ թույլ տվեց ամենով կիսվել մարդկանց հետ, որպեսզի նրանք էլ ինձ ոգևորեն, ուժ տան, սակայն առաջ եկան խնդիրներ, որոնք ինձ ստիպեցին ավելի քան 2 ամիս չքայլել։ Այլևս չէի ուզում կիսվել ինֆորմացիայով, որովհետև, ըստ կանխատեսումների, վերջն այդքան էլ լավ չէր լինելու։ Այդ ամենի մասին խոսելու տրամադրություն չունեի, մինչև ամեն ինչ նորից վերականգվեց, հասավ հուսալի մակարդակի, վերադարձա աշխատանքի, տրամադրությունս էլ բացվեց»,– ասաց Գարիկը։

 Հանդիսատեսն ամբողջ ընթացքում ոգևորել է դերասանին։ Ասում է` այս ամիսներին մարդկանց` բարեմաղթանքներով, աղոթքներով նամակների հոսքը չի դադարել։

 

 Անդրադառնալով քննարկումներին, թե առաջին վիրահատությունն անհաջող է անցել բժշկական սխալի հետևանքով, Գարիկը պարզաբանեց, որ նման դեպքերում միշտ ռիսկ կա։ Դերասանը շտապեց շեշտել, որ շրջապատված է եղել պրոֆեսիոնալ, ջերմ ու հոգատար բժիշկներով։

 «Ինձ հետ աշխատող բժիշկները հրաշալի մասնագետներ և մարդիկ էին, սակայն ամեն վիրահատության մեջ կա նաև բախտի գործոն։ Ինչ–որ բան այնպես չլինելու ռիսկը վիրահատությունների ժամանակ փոքր տոկոս է կազմում, սակայն կա։ Ինձ մոտ այդ բախտի գործոնը չաշխատեց այնպես, ինչպես պետք էր։ Հաջորդ 3 վիրահատությամբ փորձում էինք վերականգնել այն, ինչ ռիսկի տակ էր հայտնվել` քայլելու հնարավորությունն ու վերջնական վերականգնումը։ Մինչև վերջին վիրահատությունը մեծ ռիսկ կար, որ այլևս չեմ կարողանա քայլել,– ասաց հաղորդավարը, ապա հավելեց,– 4 վիրահատությունն էլ արել ենք նույն կլինիկայում։ Վերջին վիրահատության ժամանակ Շվեյցարիայից Հայաստան ժամանեց մի բժիշկ, որն ասաց` ուղղակի կփորձենք, Աստված տա, ստացվի։ Փորձեցինք, Աստծո կամոք, ստացվեց»։

 3 ամսվա ընթացքում Գարիկը 4 վիրահատության է ենթարկվել, որոնցից ամենակարճը տևել է 3 ժամ։ Ասում է`2–ից ավելի վիրահատության ենթարկվելն արդեն իսկ բարդ է, սակայն 4-ն էլ պատվով է հաղթահարել, կյանքին սպառնացող հետքեր չեն մնացել։

 

 Անորոշության ու հուսալքության պահեր

Անցնող ամիսները Գարիկի համար եղել են վայրիվերումներով։ Հումորիստը փորձում է իր մեջ պահել վատ հուշերն ու էմոցիաները, սակայն խոստովանում է` կյանքի այս փուլը շատ բարդ էր։ «Ահավոր սթրեսային փուլ էր, սակայն հասկանում եմ, որ իմ տեղում լինելն ավելի լավ էր, քան ծնողներիս, ընտանիքիս անդամների փոխարեն։ Իրենց համար շատ ավելի սթրեսային էր,– ասաց դերասանը, հետո նկատեց,– չեմ կարող ասել` հուսալքություն եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև ամպլիտուդա կար` մի օր հույս կար, հաջորդ օրը վիճակը շատ էր վատանում, հետո էլի լավանում էր... Փորձում էինք հնարավոր ամեն ինչ` լիներ ցավոտ պրոցեդուրա, թե ուղղակի փորձարկում։ Արդյունքում 3-4 օր հույս էր լինում, հետո մեկ էլ հուսախաբվում էինք։ Անորոշության մի պահ կար, որը բթացրել էր զգացողություններս։ Թվում է` այս 3 ամիսը պետք է կյանքումս ամենաերկարը թվային, սակայն ակնթարթային անցան, որովհետև շոկային էլեմենտ ունեին։ Իմ պահվածքի մանրամասները, երբեմն, չեմ էլ հիշում, ընտանիքիս անդամներն են պատմում»։

 Հոգեբանական բարդ փուլում Գարիկը հատել է նաև ագրեսիայի սահմանը, սակայն շատ արագ է վերագտել հույսն ու ինքն իրեն համոզել` ամեն ինչ լավ է լինելու։ «Ինքս ինձ բռնացրեցի այդ ծայրահեղության վրա, երբ սկսեցի համացանցում ուսումնասիրել իմ վիճակում գտնվող մարդկանց մեկնաբանությունները։ Երբ տեսա, որ մարդիկ գրում են` 7 տարի է, 10 տարի է` ինձ մոտ ոչինչ չի փոխվում, ինձ բռնացրեցի այն մտքի վրա, որ կարող է պոռթկումներ ունենամ։ Երևի, վայրկյանների պահ էր, հետո գիտակցեցի, որ սխալ հողի վրա եմ, սկսեցի հակառակը ներշնչել ինձ։ Ինձ համոզեցի, որ ես այդ մեկնաբանությունները գրող մարդկանց թվին չեմ պատկանում, որ կան մարդիկ, ում մոտ լավ ելք է եղել, ուղղակի չեն գրել այդ մասին»,– հիշեց դերասանը։

 Գարիկը պատկանում է այն մարդկանց թվին, ում նման իրավիճակում խանգարում էին հաճախակի տեսակցությունները։ Այնուամենայնիվ, ընկերներն ու հարազատները Գարիկին մենակ չեն թողել։

 

 «Երբ մարդիկ ամեն օր զանգում էին, հետաքրքրվում, իսկ ես չէի կարողանում պատասխանել, որովհետև ոչինչ չէր փոխվում, անկարողությունից սկսում էի նյարդայնանալ։ Ծնողներիս, ընկերներիս խնդրել էի այնքան ժամանակ ինձ չհարցնել ինչպես եմ, մինչև մի օր կարթնանամ, կասեմ` լավ եմ։ Տեսակցություններն էլ խնդրել էի սահմանափակել։ Շատ անգամ ինձ չէին լսում, գալիս էին, բայց լինում են պահեր, երբ չես ուզում քեզ այդպես տեսնեն։ Եթե լավ բան չունես ասելու, նախընտրում ես լռել, խոսելդ չի գալիս։ Առավել նյարդայնացնում է այն, որ նման դեպքերում բոլորը նույն հարցերն են տալիս, հետո սկսում են այնպիսի խորհուրդներ տալ, որոնք արդեն դիտարկել ես, փորձել։ Հիմա էլ իմ հարազատներին խնդրել եմ ինձ շաբաթը մեկ հարցնել` ինչպես եմ, որովհետև փոփոխությունն այդքան արագ չի լինում»։ 

Վերագտած կյանք

 Անկողնային վիճակում անցկացրած օրերին Գարիկը կյանքը վերաարժևորելու, ունեցածը վերագնահատելու հնարավորություն է ունեցել։ «Ամեն ինչին ուրիշ տեսանկյունից ես նայում. հաճախ մենք ընդունում ենք, որ շատ բան մեր կյանքում այդպես էլ պետք է լիներ։ Նման իրավիճակում հասկանում ես, որ այն, ինչ ունես, կարող էր և չլինել։ Ոչ մի վայրկյան չի կարելի մտածել, թե ինչ–որ բանից ապահովագրված ես. ինձ հետ էլ անկանխատեսելի մի պահի այնպիսի բան եղավ, որի հետ պետք էր հաշվի նստել։ Եթե ստացվեր վատագույն սցենարը, դրա հետ էլ հաշվի կնստեի, ինչպես շատ մարդիկ են հաշվի նստել այդ փաստի հետ, ուժեղ են ու ապրում են»,– ասաց դերասանը։

 Հումորիստն իրեն հոգեպես նախապատրաստել էր վատագույն սցենարին. «Երբ չես կարողանում ինչ–որ բան փոխել, անկախ քեզանից հենց վատագույն սցենարի վրա ես կենտրոնանում։ Մտածում ես` դե լավ, ուրեմն այսպես կապրենք։ Ընտրություն չունենալու դեպքում տրամադրվելը վայրկյաններ է տևում։ Օրեր չես նախապատրաստվում, ուղղակի ընդունում ես, որ այդպես է ստացվել։ Ես հիմա էլ չեմ կարողանում վերջնական քայլել, բայց մենք մեր աշխատանքը այնպես ենք դասավորում, որ դա չզգացվի։ Հնարավոր է` հանդիսատեսը ինչ–որ բան նկատի, սակայն դրա պատճառով թուլացած հաղորդում չենք ունենա։ Մենք միանգամից հարմարվեցինք այս վիճակին, նույնիսկ, եթե ավելի վատ լիներ, հարմարվելու էինք այդ վիճակին»։

 

 3 ամիս` առանց ստեղծագործելու 

Հիվանդանոցում և տանը անցկացրած 3 ամսվա ընթացքում Գարիկը չի ստեղծագործել։ Խնդիրն այն չէ, որ ստեղծագործական դեպրեսիայի մեջ էր, պարզապես, ի վիճակի չէր նույնիսկ նստել։ «Չեմ ուզում շատ մանրամասնել, թե ինչ ամիսներ ու օրեր եմ ունեցել, սակայն այն կարգավիճակը, որում այս ամիսների ընթացքում էի, ոչ մի կերպ թույլ չէր տալիս ինչ–որ բանով զբաղվել։ Այս ամիսներն աշխատանքային իմաստով կորցրած եմ համարում։ Եղան պահեր, երբ զգացի, որ մուսսան գալիս է, պետք է երգ գրել, սակայն ոչ մի կերպ չկարողացա, նստել չէի կարողանում, իսկ նվագելու, ձայնագրելու համար պետք էր նստել։ Այդ պահին հիասթափվում էի, նյարդայնանում, որ չէի կարողանում գրել, անցնում, գնում էր,– ասաց նա, ապա հավելեց, որ նոր խանդավառությամբ է վերադարձել աշխատանքի։ –Եթե առաջ ինչ–որ մի պահ հոգնածություն էի զգում, ամենը կորցնելու դառնությունը փորձելուց հետո, ամեն ինչ շատ ավելի քաղցր է դարձել։ Անկախ ինձնից մի քանի անգամ ավելի լավ եմ աշխատում, ավելի շատ ժամանակ եմ տրամադրում այս ամենին»։

 Գարիկի համար առավել բարդ էր մտովի հրաժարվել երաժշտական ելույթների էներգետիկայից։ Զրույցի ընթացքում դերասանը ոչ մի անգամ չօգտագործեց անվասայլակ բառը, սակայն մտովի պատկերացրել էր` ինչպիսին է լինելու երաժշտական ուղին, եթե նորից չքայլի։ «Ինձ համար ամենացավալին հանկարծ երաժշտական ու համերգային մասը կորցնելն էր, որովհետև հաղորդավարությամբ կարող էի զբաղվել նստած, սակայն երաժշտությունը, նվագելը էմոցիա են պահանջում, որը նստած բարդ է տալ։ Մտածում էի, որ դա կարող է զոհաբերելու կարիք լինի»,– ասաց երաժիշտը, որը մայիսի 27–ին դադարից հետո առաջին անգամ կենդանի ելույթ կունենա։ Ասում է` հնարավոր է առաջիկա համերգներին չկարողանա բեմում իրեն դրսևորել այնպես, ինչպես առաջ, սակայն հիմա արդեն վստահ է` աստիճանաբար կվերադառնա երաժշտական ակտիվությանը։ 2–3 ժամ բեմում լինելու համար Գարիկն ու ընկերները տեխնոլոգիա են մշակում կիթառով նվագելու, բայց ծանրությունն իր վրա չվերցնելու համար։ «Հիմա չունեմ կիթառի ծանրությունը պահելու ուժ, կիթառն օդում պահելու հարմարանք ենք մտածում։ Այդ դեպքում, կարծում եմ, պատվով դուրս կգամ առաջիկա համերգների տակից»,– վառվող աչքերով ասաց դերասանը։

 

 Վերադարձ աշխատանքի

 Գարիկի հետ մեր հանդիպումը կայացավ հարազատ «Լավ երեկոյի» նկարահանման ժամանակ։ Դերասանը ոգևորությամբ էր մասնակցում աշխատանքային ընթացքին։ Թեև, երբեմն, նկատելի էր, որ հենման կետ է փնտրում, ժամեր տևող նկարահանմանը մնաց առանց տրտնջալու։ Ասում է` հիմա ավելի է գնահատում սիրելի աշխատանքը։

 «Ավելի լավ է անառողջ աշխատել, քան առողջ չաշխատել։ Շատ բարդ է, երբ կտրվում ես այն տեմպից, որին սովոր ես։ Ես որոշեցի վերջնական առողջացման փուլն անցնել աշխատանքին զուգահեռ։ Եթե չես զբաղվում սիրելի աշխատանքով, չես անում այն, ինչ ուզում ես, առողջանալու իմաստ չկա»,– նկատեց հաղորդավարը, ում առօրյան այժմ հագեցած է ոչ միայն ստեղծագործական աշխատանքով, նկարահանումներով, այլև վերականգնողական վարժություններով։ Դերասանն օրը 3-4 ժամ հատկացնում է վարժություններին, հետևողական է բժիշկների ցուցումներին, քանի որ գիտի` ինչ վտանգի առաջ կարող է կանգնել. «Փառք Աստծո, հիմա ինձ բավականին լավ եմ զգում։ Բժիշկներն ասում են, որ վերջնական վերականգնումը կտևի մոտ 1 տարի, սակայն ես բոլոր ցուցումներն անում եմ, որպեսզի 1 տարին հնարավորինս կրճատեմ։ Այս բարդությունն իմ աշխատանքի մեջ բավականին խանգարում է, բայց բժիշկները մեծ հույս են տվել, որ վերջնական վերականգնում կլինի»։

 

website by Sargssyan