1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 23 հոկտեմբերի 2018թ., 00:00
Շարլիզ Թերոնը մերկացել է Dior-ի համար. թիզերի առաջին կադրերը Նիկոլ Փաշինյանին կառաջադրեն վարչապետի թեկնածու Եվգենի Պետրոսյանի օգնականը մեկնաբանել է իր հղիության մասին լուրերը Դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների «քարավանին» մեկ գիշերում 5.000 մարդ է միացել (լուսանկարներ, տեսանյութ) Ութամյա կրթությամբ անասնագողը դարձել է Լուսահովտի գյուղապետ Ֆուտբոլի հայ տեսուչներն ու մրցավարները նշանակումներ են ստացել Եվրոպայում 8-րդ դասարանի աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչի վրա Անոմալ ուժեղ կարկուտը Հռոմի փողոցները ծածկել է սառույցի հաստ շերտով (լուսանկարներ, տեսանյութ) Ուսեյն Բոլթը մերժել է ավստրալական ֆուտբոլային ակումբին Ադրբեջանի ԳՇ պետը մեկնել է Իսրայել Ինչպես հեռավորությունից Android-ից գաղտնաբառեր գողանալ (Տեսանյութ) Թելման Թադեւոսյանը նշանակվել է Երեւանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անհրաժեշտ ստորագրությունները հավաքվել են. ՀՅԴ–ն հրաժարվել է միանալ Արման Աբրահամյանը նշանակվել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար «Ծառուկյան»-ը եւ «Ելք»-ը արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք են սկսում. Օրակարգում կրկին ԸՕ-ն է Ռուս-ամերիկյան պայմանագրի չեղարկումը կունենա ծանր հետևանքներ Կանխատեսելի նշանակումն արվեց Ստամբուլում բանտից փախած հանցագործը փողոցում 11 մարդու է դանակահարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժիշկն ու նրա ընկերները կասկածվում են քաղաքացուն դաժան ծեծելու մեջ Թեժ պայքար ընդդիմության «թափուր աթոռը» զբաղեցնելու համար Կապանի հաղթած քաղաքապետին առաջարկել էին անդամագրվել ՔՊ-ին Իշխանությունը չէ, որ պետք է որոշի մամուլի ազատության աստիճանը Սեքս-ռոբոտը Tinder-ում 2 ժամում ծանոթացել է 92 տղամարդու հետ Որոշել են կրճատել նախարարությունների թիվը Լոռու նորանշանակ մարզպետի ունեցվածքը Գալկինը դահլիճներ է լցնում՝ Պուգաչյովային դավաճանելուց հետո իր համերգներին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները տապալելով ՀՀԿ-ն ծառայություն մատուցեց Նիկոլ Փաշինյանին Չեմպիոնների լիգա. Օրվա խաղերի անոնս Սահմանադրական խառնաշփոթ. հնարավոր դավադրությունների սպասելիս. Բա որ հանկա՞րծ Սաուդցի լրագրող Ջամալ Հաշոգին խեղդամահ է եղել, երբ փորձել է փախուստի դիմել․ «Ռոյթերզ» Պետությունը՝ իշխանության խաղալիք Քննիչների շրջանում դժգոհությունները խորանում են Բարի մարդիկ ավելի շատ պարտքեր ունեն Ամեն ինչ կախված է Արմեն Սարգսյանից Գիտնականները պարզել են, թե ինչպիսի տղամարդկանցից են ծնվում ամենաառողջ երեխաները Ջուլիանի․ «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը, այն պատմական փաստ է» Առանց սեքսի հարաբերությունները նույնպես կարող են երջանիկ լինել. հոգեբան Բելառուս լրագրողի արկածները Երեւանում Ինդիանապոլիսի կենդանաբանական այգում էգ առյուծը սպանել է արուին և իր երեք ձագերին Ադրբեջանում Լինչի դատաստանի են ենթարկել ամուսնացած կնոջը գայթակղողին Եթե ցանկանում եք նիհարել, ապա մի հրաժարվեք տեկիլայից «Իրենց սեփական աշխատանքային թերությունները թող չփաթաթեն ՀՀԿ-ի վզին». Էդուարդ Շարմազանով Հրուշակեղենի հայրենական արտադրողները բողոքում են Քրեական գործ է հարուցվել «Ֆլեշ» ՍՊԸ տնօրենի նկատմամբ «Տնտեսական աճի տեմպը շարունակում է գահավիժել». Հրանտ Բագրատյան Խոշտանգում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության Սևանի բաժնի երեք ծառայողներն ազատության մեջ են ՀՀԿ-ն բոյկոտեց, ԸՕ փոփոխությունները չընդունվեցին Նիկոլ Փաշինյանը կրկին սպառնում է ժողովրդին փողոց հանել Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվել է արտանետումների պատճառով Ճգնաժամի պատճառը պարտադրանքն է Լեւոն Արոնյանը տարել է 2 հաղթանակ եւ կմրցի Սամուել Սեւյանի հետ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը քվեարկության կդրվի 17.30-ին. ԱԺ-ն խորհրդի նիստ է անում Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքից կան դանակահարվածներ. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Ընտրատեղամասը մոյկայում (Լուսանկարներ) Մենք չենք խուսափում ծանր քաշով և տարիքով մեծ մարդկանց վիրահատելուց. Քանկոր ԲԿ ԱԱԾ–ն բերման է ենթարկել Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրներին Ադրբեջանում կտրուկ նվազել է էշերի գլխաքանակը Նիկոլ Փաշինյանը ժամանակի մեքենա ունի (Լուսանկար) Վենետիկում սարսափած են Նիկոլ Փաշինյանի աջակիցների հնարավոր քայլերից Թուրքիայում զորամասից փախած զինծառայողը պատանդ է վերցրել առևտրի կենտրոնի աշխատակիցներին Վարչապետի թեկնածու կառաջադրվի, թե ոչ, հոկտեմբերի 24-ին արտահերթ նիստ պետք է գումարվի Հարյուրավոր ոչխարներ «ողողել» են Մադրիդի փողոցները (լուսանկարներ) «Երբեմն օգնում է մայրս». Սաակաշվիլին պատմել է Ամստերդամում վարած «համեստ» կյանքի մասին (տեսանյութ) Հետհեղափոխական տարօրինակ ընտրություններ Մթերքներ, որոնք պաշտպանում են տեսողության կորստից Հայաստանը առաջինը կզգա ԵՏՄ–ի ու Իրանի միջեւ ԱԱԳ համաձայնագրի տնտեսական էֆեկտը Ինչ է կատարվում ֆեյսբուքում, երբ գրառում ես անում ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին. հայտարարություն ԱԺ-ն չընդունեց ԸՕ 2-րդ ընթերցումն առաջինից հետո 72-ժամում անցկացնելու որոշումը. հարցը բաց մնաց Թենիսիստ Կարեն Խաչանովն առաջին անգամ կարիերայում ընդգրկվել է ATP 20 լավագույնների շարքում Նիկոլ Փաշինյանը հետեւում է Սերժ Սարգսյանի օրինակին Արհեստական խորհրդարան, որտեղ կանայք պարտադրված շատ կլինեն Որպես նախարար ճի՞շտ եք համարում, որ ԸՕ նախագիծն ընդունվի հապշտապ՝ 24 ժամում. Ռուստամյանը՝ Զեյնալյանին Ո՞վ ասաց, որ ռեյտինգայինը մեզ այսօր ձեռք է տալիս. ձայն բերող գործընկերներն այլեւս մեր խմբակցության հետ չեն. Աշոտյան Հայաստանն այսօր Ռուսաստանին մտահոգվելու շատ առիթներ է տալիս. Մարկեդոնով Ինչպես է փոխվել Հայաստանի մայրաքաղաքը. «Орел и Решка. Перезагрузка» հաղորդման վարողները Երևանում (տեսանյութ) Ձեր հարցը լուծողը ես չեմ. տրանսպորտի նախարարի պաշտոնակատարը՝ ցուցարարներին 911 մլն դոլար. Ինդոնեզիայում գնահատել են ավերիչ երկրաշարժի և ցունամիի պատճառած վնասը (լուսանկարներ) Կանադայում օրինականացվելուց երկու օր անց կանեփը վերջացել է Գազավորված ըմպելիքները «սպանում» են սիրտը
Հարցում

Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ Արտակ Դավթյանին (Լուսանկար)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պաշտպանության նախարարության վարչական համալիրում զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Մովսես Հակոբյանին հայրենիքին մատուցած անուրանալի ծառայությունների համար և շնորհավորել ԳՇ նորանշանակ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Մովսես Հակոբյանը ՀՀ գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնում ամբողջությամբ կներդնի իր փորձը՝ ԶՈւ-ի մարտունակության բարձրացմանը հետևողականորեն հասնելու նպատակով:

Ընդգծելով, որ ԶՈւ-երը վայելում են մեր ժողովրդի կատարյալ վստահությունը՝ վարչապետը հավելել է, որ այդ վստահության մեջ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել հրատապ, սակայն առանց շտապելու և առանց չմտածված քայլերի: «Սկսած վարչապետից, ավարտած պետական համակարգի ամենացածրաստիճան պաշտոնյայով՝ պետք է խնդիր դնենք աշխատանքի զգացողությունը փոխարինելու առաքելության զգացողության, որովհետև սա է այն բարոյահոգեբանական հենքը, որը մեզ կստիպի դիմակայել անլուծելի թվացող խնդիրներին: Այս ամենի արդյունքում կարևորագույն խնդիրը ԶՈւ-երի մարտունակությունը համապատասխանեցնելն է գնահատված և կանխատեսվող ռազմական սպառնալիքներին ու պատերազմի բնույթին՝ հավանական ագրեսային դիմագրավումը երաշխավորելու համար: Կարևոր եմ համարում, որ Հայաստանի կառավարությունը, պաշտպանության նախարարությունը, բոլորս լիարժեք և ամբողջությամբ կատարենք բոլոր պարտավորությունները, որոնք ունենք զինծառայողի նկատմամբ: Մենք, ի վերջո, պետք է կարողանանք ժամկետային զինծառայողներին բարձր մակարդակով ապահովել այն բոլոր նյութական միջոցներով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Այս առումով, վարչապետը նշել է, որ ԳՇ նորանշանակ պետից ակնկալում է, որպեսզի զինվորների ծնողները դադարեն իրենց երեխաներից ստանալ ներքնաշոր, համազգեստ, հիգիենայի պարագաներ խնդրելու վերաբերյալ պարբերական զանգեր:

ԶՈւ-երի կառավարման տեսակետից վարչապետը կարևորել է միանձնյա ղեկավարության սկզբունքի ապահովումը, ԶՈւ-երում կրթական գործընթացի մակարդակի բարձրացումը ոչ միայն զինվորական, ռազմական հմտությունների, այլ նաև անձի կրթական ցենզի մակարդակի բարձրացման ուղղությամբ:

«Իհարկե, չափազանց կարևոր խնդիր է մեր սպայական կազմի սոցիալական պաշտպանվածության մակարդակի և ընդհանրապես սպայի դերի բարձրացումը: Հստակ խնդիր է դրված էականորեն բարձրացնել պետական եկամուտների մակարդակը, ինչին, բնականաբար, պետք է հետևի նաև ԶՈւ-երի ֆինանսավորման ավելացումը»,- նշել է վարչապետը՝ ընդգծելով սպաներին բնակարանով ապահովելու և նրանց սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը: «Սա կարևորագույն գործոն է և մեր կառավարությունը պետք է լրջագույն ջանքեր գործադրի այս խնդիրները լուծելու համար: Համոզված եմ, որ ԶՈւ-երում, անվտանգության խորհրդում կան անհրաժեշտ ինտելեկտուալ ներուժ, անհրաժեշտ մթնոլորտ, որպեսզի այս բոլոր ուղղություններով բարեփոխումներ իրականացվեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

website by Sargssyan