Օրենքով գողեր Քալաշյանին ու Չիխլաձեին չփչացնել ԱԱ-2018–ի հյուրերի տպավորությունը ՌԴ–ից
Մոսկվայում ոստիկանները խափանել են քրեական հեղինակությունների հավաքույթը, որը նվիրված է եղել օրենքով գող Գուրմա Չիխլաձեին (Քվեժոեւիչը) ծննդյան տարեդարձին, փոխանցում է Lenta.ru–ն։
«Քվեժոեւիչը եւ Կոտիկ Մլադշին (օրենքով գող Գեորգի Քալաշյանը) վերահսկում են մի շարք մեքենաների թալանով զբաղվող չարագործների բրիգադներ, որոնց գործունեությունը կարող է փչացնել ԱԱ-2018 հյուրերի տպավորությունը Ռուսաստանից»,–ասված է հաղորդագրությունում։
Բացի այդ, Քվեժոեւիչը իրեն շատ հանդուգն է պահում, իր թիկնապահների հետ մեկ անգամ չէ, որ մասնակից է դարձել ռեստորանների, գիշերային ակումբերի, առեւտրային կոնտրոնների անվտանգության աշխատակիցների, մատուցողների եւ սպասարկող անձնակազմի անդամների հետ բախումներում։
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը կանցկացվի ՌԴ 11 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 15-ը։