«Օսկար»-ի ժամանակ հանգուցյալ հայտնիներին նվիրված տեսանյութում ցուցադրել են ողջ կինոպրոդյուսերի
Լոս Անջելեսում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխությունը՝ «Օսկար»-ը, որն այս տարի անցկացվել է 89-րդ անգամ:
Միջոցառման կազմակերպիչները հուզիչ ֆոտոանդրադարձով վերհիշել են վերջին տարիների ընթացքում կյանքից հեռացած հայտնիներին:
Ինչպես նշում է Variety-ն, սխալմունքի պատճառով հանգուցյալ հայտնիների շարքին է դասվել նաև ավստրալացի կին պրոդյուսեր Յան Չափմանը:
Ֆոտոանդրադարձը կազմողները Չափմանի լուսանկարի վրա գրել են մեկ այլ կնոջ՝ կոստյումների գծով նկարչուհի Ջանեթ Պատերսոնի անունը:
Ավելի ուշ ավստրալուհին խոստովանել է, որ իր համար շատ տհաճ էր մահացած մարդու փոխարեն տեսնել իր նկարը:
Հայտնի է, որ Ջանեթ Պատերսոնը մահացել է 2015թ. հոկտեմբերին: Նա 4 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի: