Ոմանք հիմա գայթակղվում են՝ միանալով կառավարությանը․ Սվիտալսկին քաղհասարակության մասին
Եվրամիությունը Հայաստանում ունի քաղաքացիական հասարակության կարիքը: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին «Հոդված 3 իրավունքի փառատոնի» փակման արարողությանը հայտարարել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին։
«Ես հասկանում եմ, որ այժմ որոշ քաղհասարակության ակտիվիստներ գայթակղվում են՝ միանալով կառավարությանը։ Սակայն, հույս ունեմ ոչ բոլորը եւ ոչ միաժամանակ»,-նշել է դեսպանը։
Պյոտր Սվիտալսկին հիշեցրել է, որ քաղհասարակության գործառույթն է առաջին հերթին հետեւել եւ հսկել կառավարության գործողությունները։ «Քաղհասարակության դերակատարությունը հիմա գուցե ավելի կարեւոր է, քան նախկինում»,-եզրափակել է նա։