Ռուսաստանում 35-ամյա ՀՀ քաղաքացի է սպանվել
Փետրվարի 26-ի գիշերը ՌԴ Մերձմոսկվայի Դոլգոպրուդնի քաղաքում Հայաստանի 35-ամյա քաղաքացի է սպանվել։ Այս մասին հայտնում է «Rusarminfo»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդու դին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Սովետսկայա փողոցում գտնվող «Վոդնիկ» սրճարանի մոտակայքում: Իրավապահները դեպքի վայրում 10Х32 մմ տրամաչափով տրավմատիկ հրացան են հայտնաբերել:
Սպանության փաստով քրեական գործ է հարուցվել: Պարզվել է՝ ՀՀ քաղաքացին Դոլգոպրուդինում ապրում էր առանց գրանցման:
7or.am