Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:
«2017 թվականի փետրվարի 27-ին խորհուրդը որոշել է մեկ տարով երկարաձգել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները՝ մինչև 2018 թվականի փետրվարի 28-ը»,- ասված է հայտարարությունում:
Մեկ տարի առաջ Եվրամիությունը չեղարկել է Բելառուսի 170 պաշտոնյաների՝ այդ թվում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և երեք բելառուսական ընկերության նկատմամբ սահմանված պատժամիջոցները։ Ուժի մեջ են մնացել Մինսկի նկատմամբ զենքի էմբարգոն և Բելառուսի չորս քաղաքացու նկատմամբ պատժամիջոցները: