ՌԴ ՊՆ-ն ցույց է տվել սուզանավից «Բուլավա» հրթիռների արձակման պահը (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է «Յուրի Դոլգոռուկիյ» սուզանավից «Բուլավա» բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ տեսանյութ, տեղեկացնում է ria.ru-ն:
Ֆիքսված կադրերում երևում է՝ ինչպես է սուզանավից 4 հրթիռ արձակվում:
Արձակումն իրականացվել է Սպիտակ ծովի ջրային տարածքից: