Ուկրաինայում հրապարակվել է «Մոսկվա մեկնող» պատգամավորների ցանկը
Ուկրաինայում հրապարակվել է այն պատգամավորների ցանկը, ովքեր կանոնավոր կերպով Մոսկվա են մեկնում ՝ Ռուսաստանի հետ «պատերազմի» պայմաններում։ «Գաղտնի» տեղեկատվությունը հրապարակել է «Ժողովրդական ճակատի» պատգամավոր Վիկտորյա Սյումարը` իր ֆեսբուքյան էջում։
«Ուղիղ օդային կապ Մոսկվայի հետ Ուկրաինան չունի»,– գրել է նա։ «Կիեւից Մոսկվա մեկնում են Մինսկից։ Այստեղ վերջին երկու տարիների ընթացքում Մինսկ մեկնած պատգամավորների ցանկն է, եւ հիմնականում նրանք այնտեղից Մոսկվա են մեկնել։ Ուկրաինայի 59 ժողովրդական պատգամավորներ»։
Սյումարի խոսքերով, որոշ պատգամավորներ իրոք մեկնել են Բելոռուսի մայրաքաղաք, սակայն նրանց մի մասը հատել է ռուս–բելոռուսական սահմանը։
«Կարծում եմ, արդեն հայտնի Անդրեյ Արտեմենկոն, Սերգեյ Լեւոչկինը, Բոյկոն, Մուրաեւը, Օնիշչենկոն, Կիվալովը, Դերկաչը, Ռաբինովիչը, Տարուտան եւ շատ ուրիշներ մեկնել են ոչ թե Մինսկի ձեւաչափի բանակցություններին, այլ, ավելի շուտ, սա պսեւդոուկրաինական քաղաքականության «Մոսկովյան ձեւաչափն է»»։