Մադուրոն որոշել է երկրից արտաքսել ԱՄՆ դեսպանին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ դեսպանին եւ նրա տեղակալին որոշել է երկրից արտաքսել:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Մադուրոն հեռուստաուղերձով հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ` ԱՄՆ-ի դեսպան Թոդդ Ռոբինսոնին եւ նրա տեղակալ Բրայան Նարանխոյին 48 ժամ տալով երկրից հեռանալու համար:
Մայիսի 20-ին Վենեսուելայում նախագահական ընտրություններ անցկացվեցին: Ըստ ԿԸՀ-ի տվյալների՝ Նիկոլաս Մադուրոն քվեների 68 տոկոսով հաղթանակ է տարել: Ընդդիմադիր խոշոր կուսակցությունները որոշել էին բոյկոտել ընտրությունները `դրանք «կեղծ իմիտացիա» անվանելով:
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, որով Միացյալ Նահանգներում ԱՄՆ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց արգելվում է Վենեսուելայի սուվերեն պարտքի հետ գործարքներ իրականացնել: