ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի թեկնածուն հրաժարվել է պաշտոնից
ԱՄՆ ռազմական հետախուզության գործազուրկ սպա, գործարար ու ներդրող Ֆիլիպ Բիլդենը հրաժարվել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնից։ Այս մասին ասվում է Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսի հայտարարությունում, հաղորդում է TASS–ը։
«Ֆիլիպ Բիլդենն ինձ հայտնել է, որ հանգել է ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնից հրաժարվելու դժվարին որոշմանը», - ասվում է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ Բիլդենի նման քայլը կապված է նոր պաշտոնին շահերի հնարավոր բախման հետ։
Մետիսն ինքն աջակցել է այդ պաշտոնին Բիլդենի նշանակմանը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարարի թեկնածությունն առաջարկել է հունվարի վերջին։