ԱՄՆ-ում տղամարդը հայկական եկեղեցի ներխուժելու համար կալանավորվել է
ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում հայկական եկեղեցի ներխուժելու համար 20-ամյա տղամարդը կալանավորվել է: Տեղական ոստիկանության տվյալներով՝ տղամրադը ներխուժել է Չելմսֆորդ քաղաքի Սուրբ Վարդանանց, ինչպես նաեւ լյութերական եկեղեցի, հաղորդում է CBS Boston-ը:
Եկեղեցուց գողացված իրերը գտնվել են տղամարդու տան մոտ: Նրան ներխուժելու երկու դրվագով մեղադրանք կներկայացվի: Ոստիկանությունը միջադեպի վերաբերյալ այլ տեղեկություններ չի հաղորդում: