Մեհրիբան Ալիևա. «Ես չեմ մտածում երկիրը գլխավորելու մասին»
Նախորդ շաբաթվա սկզբին Ադրբեջանի փոխնախագահ նշանակված Մեհրիբան Ալիևան՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կինը, հայտարարեց, որ չի մտածել հանրապետության ղեկավար դառնալու մասին:
«Ես դրա մասին չեմ մտածել և չեմ մտածում», - ասաց Ալիևան կիրակի «Շաբաթվա լուրերը» Դմիտրի Կիսիլյովի հետ հաղորդման հարցազրույցում, ի պատասխան այն հարցի, թե ամտածել է արդյոք երկրի ղեկավար դառնալու մասին:
«Ես պաշտպանելու եմ Ադրբեջանի և ադրբեջանցի ժողովրդի շահերը: Հենց դա էլ բարի գործեր են: Այսօր այսպես: Իսկ գուշակել, թե ինչ կլինի ապագայում, դա արդյունավետ զբաղմունք չէ», - հավելեց նա:
Zham.am